Siri–ն iPhone-ի այն յուրահատուկ հնարավորություններից էր, որը թողարկվեց անցած հոկտեմբերին:
Բայց այն մարդը, ով ստեղծել է Apple ընկերությունը, ասում է, որ այդ նույն ընկերությունը վնասել է Siri-ին, և որ այն առավել լավ էր աշխատում նախքան iPhone-ի մեջ ներկառուցվելը:
Times Union-ը հաղորդում է, որ Սթիվ Վոզնիակն Ավստրալիայում ասել է, որ ինքն օգտագործում էր Siri-ն գրանցումներ անելու համար, նախքան Apple-ը կգներ այն:
Վոզնիակն ասել է նաև, որ ինքը սովորաբար բարդ հարցեր էր տալիս Siri-ին, որոնց վերջինս հեշտորեն պատասխանում էր, բայց այնուհետև Apple-ը գնել է այն, և Siri-ն կորցրել է իր որակը:








































