News Georgia-ի փոխանցմամբ՝ ընդդիմադիր միլիարդատեր, «Վրացական երազանք» կոալիցիայի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի վրացական քաղաքացիության հարցը Վրաստանի Վերաքննիչ դատարանում դիտարկվելու է հունիսի 21-ին: Այս մասին հայտարարել է Բիձինա Իվանիշվիլիի փաստաբան Զաքարիա Կուցնաշվիլին:
Վերջինիս խոսքերով՝ այդ գործի ձգձգումը պայմանավորված է դատարանի հագեցած գրաֆիկով: Նա հավելել է, որ եթե Վերաքննիչ դատարանն ուժի մեջ թողնի Թբիլիսիի քաղաքային դատարանի կայացրած վճիռը, ապա իրենք կդիմեն Վճռաբեկ դատարան:
Հիշեցնենք, որ Բիձինա Իվանիշվիլին Վրաստանի քաղաքացիություն է ստացել 2004 թվականի հուլիսի 22-ին: 2010 թվականին նա ստանում է նաև Ֆրանսիայի քաղաքացիություն, ինչի համար Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին նախորդ տարվա հոկտեմբերին նրան զրկում է Վրաստանի քաղաքացիությունից:









































