Գերմանիայում ազատ է արձակվել նեոնացիստների «Ազգայնական ընդհատակ» (NSU) հանցախմբի հերթական հանցակիցը: Այս մասին գրել է Nachrichten-tv-ն: Գերմանիայի գերագույն դատարանը վերանայել է Անդրե Է-ի ձերբակալությունը;
Ըստ հետաքննության՝ նա օգնել է հանցագործներին նկարահանել նրանց կատարած սպանությունները պրոպագանդող տեսանյութ:
Դատախազությունը պնդում էր, որ նա այս գործի հետ կապված միակ մարդն է եղել, ով ստացել է ծրագրավորողի կրթություն և կարող էր օգնել NSU-ին տեսանյութեր պատրաստելու գործում: Սակայն դատարանը որոշում է կայացրել, որ տեսանյութը սիրողական է, ոչ թե՝ մասնագիտական։
NSU խմբավորումը ձևավորվել է 1998 թ.՝ Բեատա Չեպեի, Ուվե Մունդլոսի և Ուվե Բենխարդտի կողմից: Նրանք իրականացրել են տասը սպանություն, երկու ահաբեկչություն և մի քանի բանկային կողոպուտ:
Գերմանական ոստիկանությունը բացահայտել էր նրանց 2011 թ.: Մունդլոսը և Բենխարդտն ինքնասպանություն էին գործել, իսկ Չեպեն ինքնակամ հանձնվել էր իրավապահ մարմիններին և մինչ այժմ գտնվում է կալանքի տակ: Բացի նրանից, դատախազությունը ձերբակալել էր խմբավորման ևս մի քանի հանցակիցների, որոնցից երկուսն ազատ էին արձակվել մայիսին: Ներկայումս կալանքի տակ գտնվում է միայն Չեպեն և Ռալֆ Վոլեբենը:








































