Friday, 05 06 2026
Արման Սահակյանը 2 ամսով կալանավորվեց. Հակակոռուպցիոն կոմիտե
Տիրան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել
Երևանում 2018–ից 2026 թթ․ կատարված աշխատանքները․ Փաշինյանի ու Ավինյանի հանդիպումը
Արմեն Աշոտյանին, Գագիկ Խաչատրյանին և որդուն ձերբակալել են
«Միասին կարող ենք սաղի մաման․․․»․ «Հայաստան» դաշինքի թեկնածուն ընտրակաշառք է տվել․ ՀԿԿ
Լավրովը հայտնել է, որ Վրաստանի ղեկավարությունը գիտակցում է ԵՄ անդամակցության բացասական հետևանքները
Հախուռն՝ ինչպես գետը ելման
09:50
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել  Մոսկվայի դեմ պատժամիջոցների և Կիևին օգնության մասին օրինագծին
Փաստերն ընդդեմ պոպուլիզմի. ի՞նչ դեր ունի գերփոքր բիզնեսը Հայաստանի տնտեսությունում
Այսօր մեզ փորձում են նախապատրաստել մի պատերազմի, որը անցյալում է
Դատարան է ուղարկվել ընտրական հանցագործությունների վերաբերյալ 13 քրեական վարույթ՝ 40 անձի վերաբերյալ
Սպասվում է կարճատև անձրև
Նոր իրավիճակ Հրվ․ Կովկասում․ ԵՄ-ն և Ադրբեջանը վերակենդանացնում են ռազմավարական գործընկերությունը
Տեղի է ունեցել հեռավար հանդիպում Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ
Քաղաքացու ազատ կամարտահայտության վրա ազդող ցանկացած գործողություն պետք է հանդիպի արագ արձագանքի․ Արփինե Սարգսյանն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
08:30
Զելենսկին բաց նամակ է հղել Պուտինին՝ առաջարկելով դեմ առ դեմ հանդիպում անցկացնել
Հունիսի 5-ը Շրջակա միջավայրի համաշխարհային օրն է․ Հայաստանում նշվում է նաև Բնապահպանի օրը
08:10
Նավթի գները նվազել են – 04/06/26
Ռուսաստանը Ադրբեջանին առաջարկում է «պատմական միասնական հայեցակարգ» մշակել․ դա կարող է արվել միայն Հայաստանի պատմա-քաղաքակրթական ինքնության հաշվին
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Թմրամիջոցի նմանվող զանգված՝ «Վանաձոր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից. նա ձերբակալվել է
Քաջարան-Ագարակ հատվածում ակտիվ շինարարություն է ընթանում
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
ՄԱԿ-ի հարթակում ներկայացվել են Հայաստանի քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի բարեփոխումները
Մաստարայի հանրային սննդի օբյեկտի կասեցումը վերացվել է
ՇՄ նախարարն ու GIZ ներկայացուցիչները քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու համագործակցության հեռանկարները
Շենգավիթի համայնքային ոստիկանները շորթման և մեքենաներից գողության դեպքեր են բացահայտել
ՊԵԿ-մասնավոր հատված երկխոսություն. քննարկվել են կառուցապատման ոլորտի մարտահրավերներն ու նախաձեռնությունները

Ադրբեջանում ի հայտ է եկել «Եվրատեսիլի բանտարկյալ» արտահայտությունը

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ լրագրողների ազատության և անվտանգության ինստիտուտի ղեկավար Էմին Հուսեյնովն այսօր մամուլի կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ բացարձակապես անհիմն է որակել լրագրողների ազատության ու անվտանգության ինստիտուտի լրագրող Մեհման Հուսեյնովի ձերբակալումը, որին մեղադրում են խուլիգանություն գործելու մեջ.

«Մեհմանը որևէ ֆիզիկական ուժ չի գործադրել ոստիկանության արագ արձագանքման գնդի աշխատակցի նկատմամբ: Չնայած դրան՝ ոստիկանությունը ձերբակալեց նրան՝ վստահեցնելով, թե նա կարող է խույս տալ հետաքննությունից: Սակայն կանչվելու ժամանակ Մեհմանը գտնվում էր երկրի սահմաններից դուրս, և եթե ցանկանար, ապա հետ չէր վերադառնա: Սակայն նա նշանակված ժամանակին եկավ Բաքու և ներկայացավ ոստիկանություն»:

Մեհմանի փաստաբանն իր հերթին հայտարարել է, որ տվյալ դեպքում նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանք ընտրելն ապօրինի է, քանի որ նա մեղադրվում է 221-րդ հոդվածով (խուլիգանություն), որը թույլ է տալիս ձերբակալումից խուսափում:

Բոլոր ելույթ ունեցողները միահամուռ հայտարարել են, որ Մեհման Հուսեյնովը հանդիսանում է «Եվրատեսիլի բանտարկյալ»: Ադրբեջանական իշխանությունները սկսել են հետապդնել բոլոր նրանց, ովքեր «Եվրատեսիլ 2012» երաժշտական մրցույթի օրերին խոսել են Ադրբեջանի խնդիրներից ու մարդու իրավունքների խախտումներից: Նշվում է, որ եթե Մեհմանը դատապարտվի, ապա միջազգային կազմակերպությունները նրան կճանաչեն որպես խղճի բանտարկյալ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում