The Sun-ի փոխանցմամբ` Դևիդ եւ Վիկտորյա Բեքհեմների երազանքը իրականացել է. նրանք աղջիկ են ունենալու: 2011թ. հունվարին անգլիացի ֆուտբոլիստն ու Spice Girls խմբի անդամը հայտնել են, որ այս տարվա ամռանը աղջիկ են ունենալու:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային թիմի աստղ Դևիդ Բեքհեմը Վիկտորյա Ադամսի հետ ամուսնացել է 1999թ.: Զույգը երեք որդի ունի` 11-ամյա Բրուքլինը, 8-ամյա Ռոմեոն եւ 5-ամյա Կրուզը:









































