Ցմահ ազատազրկման դատապարտված Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի փաստաբան Ֆարիդ ադ-Դիբը իր 84-այմա պաշտպանյալին առանց որակավորված սարքավորումների բանտի հիվանդանոցում պահելն անվանել է «կանխամտածված սպանություն»: Այս մասին հաղորդում է Եգիպտոսի պետական հեռուստաալիքի ինտերնետ պորտալը:
«Դա դիտավորյալ սպանություն է և վրեժ: Ես կոչ չեմ անում ազատել նրան, ես կոչ եմ անում նրան տեղափոխել հիվանդանոց, որը կհամապատասխանի նրա բուժմանը: Այս մարդը այդքան տարի ծառայել է իր հայրենիքին, անընդունելի է նրան թողնել այդպիսի ողբալի դրության մեջ»,- ասել է փաստաբանը:
Երեկ մի շարք ԶԼՄ-ներ տեղեկություն էին տարածել, որ Տորա բանտի հվանդանոցում գտնվող նախկին նախագահը կոմայի մեջ է: Անգամ որոշ արաբական ԶԼՄ-ներ հայտնում էին, որ նա մահացել է: Սակայն երկրի ՆԳՆ-ն հերքեց այդ լուրերը:
Նշենք, որ բազմիցս տարբեր անձնաց կողմից հայց է ներկայացվել երկրի ՆԳՆ՝ Մուբարաքին զինվորական հիվանդանոց տեղափոխելու առաջարկով, սակայն այդ հարցով որոշում դեռ չի կայացվել:








































