Tuesday, 23 04 2024
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. «Հրապարակ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների». «Հրապարակ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ. «Ժողովուրդ»
Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում. «Հրապարակ»
Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը. «Ժողովուրդ»
36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել. «Ժողովուրդ»
Վրաստանը խոսեց «երկար մտածելուց» հետո
Սլովենիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղությանն ուղղված քայլը
Հրդեհ է բռնկվել Նուբարաշեն 11-րդ փողոցի երկու տներում
Դանիայի թագավորության պատվիրակությունն այցելել է Մարտունի համայնք
Պուտինը Սերգեյ Բեզրուկովին պարգևատրել է շքանշանով

Բարեկեցության գինը

Մի բան կա, որ հստակ ու անվիճելի է և անընդմեջ հաստատվում է փորձով` ցանկացած պետություն ու հասարակություն մեծ փորձության է ենթարկվում, եթե նրա կառավարման լծակներին մոտենում են ազգայնականները:

Մի բան կա, որ հստակ ու անվիճելի է և անընդմեջ հաստատվում է փորձով` ցանկացած պետություն ու հասարակություն մեծ փորձության է ենթարկվում, եթե նրա կառավարման լծակներին մոտենում են ազգայնականները: Որովհետև նրանք իրենց էությամբ, որպես կանոն, սնապարծ, պոռոտախոս ու անպատասխանատու լինելով, իրենց քարանձավային հայրենասիրությամբ պատրաստ են ցանկացած կարգի արկածախնդրության: Ազգայնականությունը միշտ էլ կործանարար ու վտանգավոր է, և նորմալ ու մտածող մարդը մշտապես պարտավոր է զգուշանալ դրանից:

Պատահական չէ, որ ողջ Եվրոպան, ժողովրդավարական արժեքներ կրող մարդիկ հատուկ զգուշավոր ու բացասական վերաբերմունք են ցուցաբերում այս կարգի գաղափարների նկատմամբ: Չնայած սրան` պարզունակ նացիոնալիզմը, հարևանների հետ հարաբերություններում ֆիդայական պատկերացմամբ առաջնորդվելը, դիվանագիտությունը խաբեբայության հետ խառնելը, աշխարհի մասին միջնադարյան պատկերացում ունենալը մեր հիմնական ելակետային դրույթներն են արդեն քանի տարի, որոնց պատճառով էլ հայտնվել ենք փակուղում:

Հայաստանը դուրս է մղվել տարածաշրջանային համագործակցության շրջանակներից: Բոլոր հնարավոր ճանապարհները, գազամուղները և այլ կարգի հաղորդակցման միջոցներ ցուցադրաբար շրջանցում են մեր երկիրը: Չունենալով որևէ հարևանի հետ հարևանի համար կենսական նշանակություն ունեցող տնտեսական ոլորտ ու ազդեցության լծակ` ըստ էության արդեն վերածվել ենք անկլավի: Հսկայական փոփոխություններ, ներքին հեղափոխություն, արժեքների հարյուր տոկոսանոց վերաարժևորում ու տարիներ են պետք լինելու ապագայում այս փակուղուց դուրս գալու համար:

Այդպես էլ չկարողացանք ու չենք կարողանում մեծ աշխարհի մաս դառնալու իրական ձգտումներ դրսևորել: Կարծես արդեն համակերպվել ենք այն մտքի հետ, որ պետք է ապրենք մեծ ճանապարհներից ու խաչմերուկներից հեռու, տարածաշրջանային ծրագրերից դուրս ու հպարտ, որ դրանց մասնակից լինելու համար պահանջվող գինը, որի մասին այդքան հաճախ խոսվում է, հպարտորեն ու ինքնազոհողաբար չենք պատրաստվում և չենք ցանկանում վճարել:

Ցանկացած նոր միտք, հայ-ադրբեջանական հակամարտության լուծմանն ուղղված ցանկացած ցանկություն, տարվող պաշտոնական քաղաքականության արդյունքում տարածաշրջանային ծրագրերից Հայաստանի դուրս մնալու վերաբերյալ ցանկացած քննադատություն մեզանում լռեցվում է վճարվելիք գնի մասին հիշատակմամբ: Հայտարարում են, որ ամեն ինչի համար մեզանից աշխարհը վճար է պահանջում, և այդ վճարը, նրանց համոզմամբ, Ղարաբաղն է: Մարդկանց լռեցնելու այս տարբերակն առաջինը արտգործնախարարն էր, որ օգտագործեց, որից հետո այն կրկնում են բոլոր նրանք, ովքեր ցանկանում են ընդդիմախոսի համեմատ ավելի հայրենասեր երևալ կամ լռեցնել ընդդիմախոսին: Ընդդիմախոսներն էլ, որպես կանոն, այս դեպքում նահանջելով փորձում են թեման փոխել` համաձայնելով, որ վճարվող գինն իրոք անվճարելի է: Ընդունված է, որ ոչ մի հայ, ով էլ որ լինի, կեղծված ընտրությունների արդյունքում պատգամավոր դարձած, թե հենց այդ նույն կեղծիքի պատճառով խորհրդարան չմտած, հանցագործ, թե օրինապահ, ընդդիմադիր, թե իշխանամետ, խելոք, թե հիմար, չի կարող համաձայնել պահանջվող գինը վճարելու մտքի հետ: Այն, որ դեպքերի ընթացքը կարող է հանգեցնել նրան, որ այդ գինը ոչ թե վճարվի, այլ ուղղակի զիջվի` ոչ ոք չի մտածում: Խիստ հայկական սովորություն է` ցանկալի հաջողությունը միանշանակ համարելով` չմտածել հնարավոր տհաճությունների մասին: Չգիտես ինչու, թվում է, թե այս վիճակն անվերջ կարող է շարունակվել, որ ավելի վատ չի լինի, որ այսպես էլ կարելի է ապրել` շրջափակված, առանց ճանապարհների, առանց հարևանների հետ փոխհամագործակցության, եղածը բավարար համարելով ու առանց ավելին ունենալու ձգտումի: Ոչ ոք չի բարձրաձայնում, որ ոչ, այսպես ապրել չի կարելի, որ մենք մեր սերունդներին պարտք ունենք, որ պարտավոր ենք մարել` թողնելով նրանց քիչ թե շատ բարեկեցիկ կամ բարեկեցիկ դառնալու հնարավորություններով օժտված երկիր: Բոլորն էլ, ելնելով միայն ինչ-որ անբացատրելի ու ինքնանպատակ հայրենասիրությունից, ինչի պատճառով էլ անցյալում մաս առ մաս կորցրել ենք մեր երբեմնի մեծ, բարեկեցիկ ու հնարավորություններով օժտված երկիրը, չեն կարողանում ասել, որ հանուն մեր երեխաների բարեկեցիկ ապագայի, հանուն Հայաստանի զարգացման ինչ-որ գին, այո, պետք է վճարվի, որ առանց վճարելու ոչինչ ձեռք բերել չես կարող, ոչինչ ունենալ չես կարող, որ ցանկացած հակամարտություն կարող է լուծվել միայն փոխզիջմամբ:

Ապրել` աշխարհից ու հարևաններից կտրված, պատերազմելով կամ թշնամանալով նրանց հետ, առանց բարեկամի ու խաղաղության հույսի, առանց ճանապարհների ու խողովակաշարերի, փակ սահմաններով, ամենօրյա պատերազմի վտանգով, պատերազմի քարոզչությամբ կամ հակաքարոզչությամբ, ապրել` առանց աշխարհին հուզող ժամանակակից խնդիրներին հաղորդակից լինելու, և այսպես` օր առ օր ու տարի առ տարի ժառանգելով այս ապրելակերպը մեր թոռներին, մի՞թե այսպես պետք է տնօրինենք մեզ ընձեռված հնարավորությունները:

Խնդիրները, որոնք ծառացած են մեր առաջ, ժամանակին պետք է լուծած լինեին մեր պապերը: Այս խնդիրները նրանցն են, բայց անկարող լինելու պատճառով փոխանցել են մեզ: Այսօր դրանք լուծելու հնարավորություն է մեզ ընձեռել ժամանակը, և դեռ ամեն ինչ կորած չէ, ու կլուծենք, եթե չկրկնենք մեր պապերի սխալները, եթե ազատվենք մեր պապերին պատած կաղապարներից ու կարծրատիպերից` դուրս գալով պարզունակ հայրենասիրության ու ազգայնականության սահմաններից, եթե մեր խնդիրները աշխարհին հուզող խնդիրներին համահունչ դարձնենք և անկաշկանդ ու պատասխանատվության զգացումով լցված նայենք ապագային: Մենք պարտավոր ենք ազատել մեր սերունդներին իրենց համար ժամանակավրեպ խնդիրների լուծմամբ զբաղվելու պարտավորությունից, մենք պարտավոր ենք նրանց իրենց ժամանակին համաքայլ ընթանալու հնարավորություն ընձեռել: Պարտավոր ենք մեզ փոխանցված խնդիրներն այսօր լուծել, այլ ոչ մեր պապերի նմանությամբ նրանց փոխանցել: Հակառակ դեպքում գալու են նորերը` կրկին տարված մեր ու մեր պապերի խնդիրները լուծելու մարմաջով և կրկին իրենց անհեռանկար կյանքի համար, ինչպես այսօր մենք, մեղադրելու են բոլորին, ողջ աշխարհին, բայց ոչ երբեք մեզ ու իրենց, որ հանուն բարեկեցության երբեք և ոչինչ վճարել չենք կամեցել և կամենում:

«Ժաման Երևան» 2007թ.

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում