Թուրքական Sabah օրաթերթը հայտնել է, որ թուրքական ազգային հետախուզական կազմակերպությունը խզել է բոլոր կապերը իսրայելական Մոսադի հոտ: Այս հաղորդագրությունից պարզ է դառնում, որ նախկինում սերտ հարաբերությունների մեջ գտնվող երկու գերատեսչությունները խզել են բոլոր տեսակի կապերը: Այս որոշումը հաջորդել է թուրքական կառավարության կայացրած որոշմանը:
Իսրայելական կողմն այս տեղեկատվությունը դեռ չի հաստատում: Այս մասին որոշ փորձագետներ խոսում էին դեռեւս հունիս ամսից, երբ թուրքական հետախուզության ղեկավար նշանակվեց Հաքան Ֆիդանը, որը Իրանի հետ սերտ հարաբերություններ ունենալու գաղափարախեսոներից մեկն է: