Մենք արդեն հայտնել ենք, որ նախօրեին Ինդոնեզիայի տարածքում երկրաշարժի հետեւանքով առաջացել է ցունամի: Կան զոհեր: Այդ թիվը ժամ առ ժամ աճում է: Այս պահի դրությամբ108 հոգի զոհվել է, 502-ը` անհետ կորել: Անհետ կորածների թվում են նաեւ զբոսաշրջիկներ, հիմնականում` Ավստրալիայից:










































