«Մերձկասպյան պետությունների գագաթնաժողովը, որն անցկացվելու է Բաքվում, մեծ նշանակություն ունի համագործակցության տեսանկյունից»: Այս մասին Թեհրանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի արտգործնախարար Մանուչեր Մոթաքին:
«Իրանը գագաթնաժողովին մասնակցելու է ամենաբարձր մակարդակով: Գագաթնաժողովի մեկնարկից մեկ օր առաջ Բաքվում կկայանա նիստ` արտգործնախարարների մասնակցությամբ»,- Մոթաքիին մեջբերում է Trend գործակալությունը:
Նրա խոսքերով, գագաթնաժողովի անցկացման նպատակը երկրների միջեւ ինտեգրացիայի խորացումն է: «Կարծում եմ, որ մեր դիրքորոշումներն անվտանգության, էկոլոգիայի, տնտեսության եւ այլ ոլորտների վերաբերյալ պետք է ավելի սերտ լինեն: Մենք մեծ հույսեր ենք կապում այս գագաթնաժողովի հետ կապված»,-ասել է Մոթաքին:
Մերձկասպյան երկրների գագաթնաժողովը կանցնի այս տարվա նոյեմբերին 18-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում: