Ռուսաստանի դատախազության քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը միջնորդություն է ներկայացրել Պետդումայի հայազգի պատգամավոր Աշոտ Եղիազարյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու մասին: 45-ամյա Աշոտ Եղիազարյանը, ինչպես հայտնի է` մեղադրվում է խոշոր չափի խարդախության համար:
Հիշեցնենք, որ անցյալ շաբաթա վերջին Պետդուման դատախազության քննչական կոմիտեին իրավունք տվեց քրեական գործ հարուցել հայազգի պատգամավորի դեմ: