«Արաբական այն երկրների կառավարությունները, որտեղ տեղի են ունենում բողոքի ակցիաներ, պետք է լսեն իրենց քաղաքացիներին և բավարարեն նրանց պահանջները»,- ասել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն: Hurriyetdailynews.com կայքի հաղորդմամբ, նախարարը հայտարարել է, որ կոմունիկացիաների տարածման հետ մեկտեղ հասարակությունները դեմոկրատական ազատություններ, արդյունավետ կառավարում և թափանցիկություն են պահանջում: Նրա կարծիքով, մարդկանց բարձրացրած պահանջները չեն կարող անտեսվել: Անդրադառնալով լիբանանյան զարգացումներին՝ Դավութօղլուն ասել է. «Մենք ջանում ենք կանխել Լիբանանում մեր եղբայրների միջև բախումները»: