DailyMail-ը գրում է, որ մազերը կարմիր ներկելու համար Ուելսում դպոցից հեռացրել են 15-ամյա աշակերտուհի Թերի Բանքրոֆթին:
R’n’B երգչուհի Ռիհաննան Twitter միկրոբլոգների ցանցում իր աջակցությունն է հայտնել աղջնակին՝ գովելով նրա գերազանցությունը: Ռիհաննայի թուիթը տեսել է 18 միլիոն օգտատեր:
Աղջկա մոր խոսքով՝ իր դուստրը շատ է սիրում Ռիհաննային, սակայն դա չի արել նրան նմանվելու համար: Նրանք ցնցվել են՝ տեսնելով թուիթը, և զարմացել, թե որտեղից է Ռիհաննան իմացել այդ մասին ու աջակցություն հայտնել:
Չնայած երգչուհու քաջալերանքին՝ աղջիկը ստիպված է եղել մազերը վերադարձնել նախկին շագանակագույն երանգին, որպեսզի կարողանա մասնակցել Blessed Edward Jones RC դպրոցի տարեվերջյան քննություններին:










































