Սան Ֆրանցիսկոյում երդվյալ ատենակալները մայիսի 7-ին մեղավոր են ճանաչել Google ընկերությանը Oracle ընկերության պատենտային իրավունքները խախտելու համար։ Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը։
Երդվյալ ատենակալները պարզել են, որ Google-ն օգտագործել է Oracle-ի Jav ծրագրի որոշ տարրեր Andriod օպերացիոն համակարգում։ Սակայն հայտնի է, որ ատենակալները չեն կարողացել որոշում կայացնել ամենակարևոր հարցերից մեկի վերաբերյալ՝ արդյոք Google-ի գործողություններն օրինակա՞ն են, երբ իր ծրագրերը ստեղծելիս օգտագործվում են կողմնակի կոդեր։
BBC-ի հաղորդմամբ` Oracle-ը կարող է ստանալ 150-ից մինչև 200 հազար դոլարի փոխհատուցում։ Մինչդեռ այդ ընկերությունը հայցադիմումի մեջ նշել էր 1 միլիարդ դոլարի փոխհատուցում տրամադրելու մասին։







































