ՄԱԿ ԱԽ-ում Ադրբեջանի նախագահությունը ոչ մի ռիսկ չի պարունակում: Այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԼՂ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը` խոսելով ՄԱԿ ԱԽ-ում Ադրբեջանի նախագահության շուրջ:
Նա նշեց, որ ներկա դրությամբ Հայաստանի համար հիմնական ռիսկերը ներկայացնում է հենց ինքը Հայաստանը:
«Ըստ էության, հոդաբաշխ արտաքին և ներքին քաղաքականության բացակայությունն է ռիսկ: Ադրբեջանի ժամանակավոր նախագահությունը իրականում որևէ ռիսկ պարունակել չի կարող»,- նման կարծիք հայտնեց Արման Մելիքյանը:
Հիշեցնենք, որ այսօրվանից Ադրբեջանը մեկ ամսով նախագահելու է Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդում։