«Միլան»-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը գերազանցել է Ա Սերիայի մեկ մրցաշրջանի ընթացքում հեղինակած գոլերի քանակով իր իսկ սահմանած ռեկորդը:
«Սիենա»-ի հետ արտագնա հանդիպմանը ռմբարկուն դուբլ է հեղինակել: Այսպիսով, ընթացիկ մրցաշրջանում Զլատանն իր ակտիվում գրանցել է դարպասների 26 գրավում:
Ավելի վաղ Իբրահիմովիչի սահմանած գոլերի ռեկորդային ցուցանիշը կատարվել է Ա Սերիայի 2008/09 թվականների մրցաշրջանում, երբ ֆուտբոլիստը հանդես էր գալիս «Ինտեր»-ի կազմում: Այն ժամանակ Զլատանն իր հաշվին գրանցել էր 25 գոլ: