Tuesday, 14 07 2026
Կոշ-Վերին Սասունիկ-Լեռնարոտ տեղական նշանակության ավտոճանապարհի 9.5 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգումն ավարտական փուլում է
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի խորհրդարանի փոխնախագահը քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցեր
ԲՏԱՆ-ը և Startup Armenia գիտակրթական հիմնադրամը կիրականացնեն «Սիսայդ Ստարտափ Սամմիթ Արմենիա 2026» միջոցառումը
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում անցկացվել են Կոտայքի և Վայոց ձորի դպրոցական գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ
Հիմնանորոգվում է Հագվի բնակավայրով անցնող մոտ 2.7 կմ ճանապարհահատվածը
ՀՀ ժողովրդագրական իրավիճակի վերաբերյալ արդյունավետ քննարկում ունեցանք. ԱՍՀ նախարար
Հայաստանի ԿԳՄՍ փոխնախարարն ընդունել է Էստոնիայի դեսպանին
ՇՄ նախարարությունը մեկնարկել է պլաստիկ արտադրանքի օրենսդրական սահմանափակումների վերաբերյալ իրազեկման հանդիպումների շարքը
Հաստատվել է հանրակրթական դպրոցների ղեկավարման հավաստագրի համար հավակնորդների քննության ժամանակացույցը. ԿԳՄՍՆ
Ֆրանսիան մշտապես եղել է Հայաստանի վստահելի բարեկամը․ Մհեր Գրիգորյան
Մեկ օրում գրանցվել է 21 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել
Դավթաշենում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի դի
3 միլիոն դրամ տուգանք՝ օդի աղտոտման համար
22:00
Անօդաչու թռչող սարքեր, ռոբոտներ և կյանքեր փրկելու մրցավազք
Քննարկվել են ՀՀ-ում ԵՄ առաքելության գործունեությանը վերաբերող հարցեր
Անկախ Միշուստինի հետ հանդիպումից՝ Հայաստանը պետք է նվազեցնի կախվածությունը ՌԴ֊ից
ԿԸՀ խոսնակն ազատման դիմում է գրել
Զախարովան, Կիրիենկոն մտան ՀՀ ԱԺ. մարդկանց տեռորի է ենթարկել
21:09
Թրամփը հայտարարել է Իրանի հետ կապված նավերի շրջափակման մասին
«ՆԱՏՕ-ն Թուրքիայի համար ծուղակ է լարել»
Վարչական դատարանը մերժել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության ներկայացված հայցադիմումը․ ՏԿԵՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Քոչարյան փողոցում
20:30
Վուչիչը կմեկնի Կիև
Մեսրոպ Մեսրոպյանը և ԱՄՀ ներկայացուցիչներն անդրադարձել են էլեկտրաէներգետիկական շուկայի գործող մոդելին
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան Կիևին կուղարկի ոչ հաճելի ազդանշան. Լավրով
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի զբոսաշրջության, մշակույթի և սպորտի փոխնախարարը քննարկել են համագործակցության զարգացման հնարավորությունները
19:50
Եվրոպական ավիաընկերություններին նախազգուշացրել են զերծ մնալ թռիչքներից Պարսից ծոցի երկրների օդային տարածքով
ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը
19:30
Ուկրաինայի Ռադան պաշտոնանկ է արել վարչապետին

Արդյունքը լինելու էր…

Այսօր ապրիլի 24-ն է: Հայոց պատմության տարեգրության մեջ մեկընդմիշտ ամրագրված «Հայոց Մեծ Եղեռնի» սգո հիշատակի օր: Աշխարհասփյուռ հայությունն այսօր հարգանքի իր տուրքն է մատուցում 1915թ.-ի կոտորածներին զոհ գնացած ավելի քան 1, 5 մլն նահատակների հիշատակին: Եվ նույնն է պահանջում համայն մարդկությունից՝ ընդունել և դատապարտել հայ ժողովրդի դեմ իրականացված եղեռնագործությունը, արարքին տալ համարժեք գնահատական, կատարվածը որակել որպես ցեղասպանություն:

Պայքար ցեղասպանության ճանաչման համար

1915թ.-ի կոտորածները միջազգային հանրությանը որպես ցեղասպանություն ներկայացնելու, այն ճանաչելու և դատապարտելու պայքարը ժամանակագրորեն կարելի է բաժանել երկու փուլի: Առաջինը 1965-ին խորհրդային կարգերի օրոք սկսված ժողովրդական հուզումներն էին, երբ առաջին անգամ տեղի ունեցան զանգվածային միջոցառումներ, որոնց ժամանակ ժողովուրդը և նրան առաջնորդող մտավորականությունը բարձրաձայնեցին ցեղասպանության, Հայ դատի, պահանջատիրության մասին: Ի դեպ, այն տարիների հատուկ ծառայությունների և ռազմական հետախուզության ոլորտի աշխատակիցների ժլատ տեղեկատվության համաձայն` այն օրերին, երբ Երևանում սկսվել էին ուսանողական զանգվածային ցույցեր, սահմանի մյուս կողմում թուրքերը նախապատրաստական աշխատանքներ էին տանում ռազմական ծանր տեխնիկան սահմանից հեռացնելու ուղղությամբ: Սահմանից հեռացնելու և ոչ թե սահմանին մոտեցնելու, քանզի ըստ թուրքական կողմի տրամաբանության, Խորհրդային Միությունում ոչինչ չէր կարող լինել առանց պետության միջամտության և թույլտվության:

Հետևաբար Խորհրդային Հայաստանում սկսված հուզումները, պահանջատիրական կոչերը, առանց Մոսկվայի թույլտվության չէին կարող լինել: Ուստի, եթե Մոսկվայի գիտությամբ հայերը դուրս են եկել փողոց և պահանջում են իրենց հողերը, ապա դրա հետևում նուրբ մշակված գործողությունների ծրագիր կա, որը հավանաբար առանց ռազմական միջամտության չէր կարող լինել: Իսկ ինչ-ինչ, բայց խորհրդային ռազմական հզորությանը Թուրքիան չէր կարող դիմակայել, այդ իսկ պատճառով իր ռազմական ծանր տեխնիկան հեռացնում էր սահմանից: Սակայն, քանի որ Մոսկվան այդ պահին չուներ սահմանների փոփոխման ցանկություն, ուստի 1965-ի ժողովրդական պոռթկման շոշափելի արդյունքը եղավ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի կառուցումը (ճարտարապետներ Թարխանյան և Քալաշյան) և հայրենասիրական ոգով սերունդների դաստիարակումը, որոնք բռունցքվեցին Ազատության հրապարակում 1988-ին: Իսկ միջազգային հանրության կողմից առաջինը Հայոց ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել է Ուրուգվայը՝ 1965 թ.-ին, խորհրդարանի ընդունած բանաձևի տեսքով: Երկրորդ փուլը, ցեղասպանության միջազգային ճանաչման ճանապարհին, սկսվում է 1991 թ.-ից, այն է՝ Հայաստանի Հանրապետության, որպես անկախ պետության հռչակման պահից:

Ամեն տարի նույն հույսով

Անկախության այս տարիների ընթացքում, աշխարհի շուրջ 200 ճանաչված պետություններից, հայոց ցեղասպանությունը ընդունել, ճանաչել և դատապարտել են մոտ 20 պետություն, որը բանաձևի, որը օրենքի տեսքով:

Ուրուգվայ (1965թ.` Պառլամենտի բանաձևով, իսկ 2004-ին` օրենքով),

Կիպրոս (1982թ.` Պառլամենտի բանաձևով),

Եվրամիություն (1987-ին, 1998-ին, 2000-ին, 2001-ին, 2002-ին, 2005-ին` Եվրապառլամենտի բանաձևերով),

Արգենտինա (1993-ին և 2005-ին Սենատի բանաձևով, 2004-ին` օրենքով),

Ռուսաստան (1995-ին` Պետդումայի բանաձևով)

Կանադա (1996-ին, 2002-ին և 2004-ին` Պառլամենտի բանաձևերով),

Հունաստան (1996-ին` Պառլամենտի բանաձևով),

Լիբանան (1997-ին, 2000-ին` բանաձևերով),

Բելգիա (1998-ին` Սենատի բանաձևով),

Ֆրանսիա (1998-ին և 2000-ին` խորհրդարանի որոշումներով, 2001-ին` օրենքով),

Շվեդիա (2000-ին` Պառլամենտի զեկույցով),

Վատիկան (2000-ին),

Իտալիա (2000-ին` բանաձևով),

Շվեյցարիա (2003-ին` բանաձևով),

Սլովակիա (2004-ին` բանաձևով),

Գերմանիա (2005-ին` Պառլամենտի բանաձևով),

Նիդերլանդներ (2004-ին` բանաձևով),

Լեհաստան (2004-ին` բանաձևով),

Լիտվա (2005-ին` բանաձևով):

Ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործընթացում իրենց ներդրումն են ունեցել Հայաստանի թե առաջին, թե ներկա իշխանությունները, թե սփյուռքը հատկապես և սփյուռքի ՀՅԴ կառույցները մասնավորապես:

Անկախության առաջին իսկ տարիներից սկսած մեզ ներշնչվեց այն միտքը, որ եթե ԱՄՆ-ն ճանաչի հայոց ցեղասպանությունը, եթե ԱՄՆ-ի նախագահը` հայ ժողովրդին ուղղված ապրիլի 24-ի իր ցավակցական ուղերձում շեշտի ցեղասպանություն բառը, ուրեմն մենք …փրկված ենք, հաղթած ենք: Եվ ամրապնդվեց այդ ստերեոտիպը ու ամեն տարի, ապրիլի 24-ին, մենք սրտատրոփ սպասում ենք, թե կարող է պատահի և ԱՄՆ-ի հերթական նախագահը, որն իր նախընտրական փուլի ժամանակ հաստատ խոսք է տվել արտաբերել ցեղասպանություն բառը, հնարավոր է մնա իր խոստմանը հավատարիմ: Այդպես հույսով կսպասենք նաև այս տարի:

Հաջորդ տարի և այդպես շարունակ

Ապրիլի 25-ին մենք մեզ կմխիթարենք` ոչինչ, որ այս տարի Օբաման չասաց «ցեղասպանություն» բառը, գուցե հաջորդ տարի ասի, կամ հաջորդ նախագհն ասի:

Եթե լիներ զուտ միայն սպասումը, կարելի էր դիմանալ և համբերել: Ի՞նչ է եղել, քանի տարի դիմացել ենք, համբերել ենք, դարձյալ կհամբերենք: Բայց ցավալին այն է, որպեսզի ԱՄՆ նախագահի ուղերձում հնչի «ցեղասպանություն» և ոչ թե դրա մեկ ուրիշ հոմանիշ, մենք ծախսում ենք հսկայական ռեսուրսներ, դրան են միտված հայկական սփյուռքի լոբբիստական խմբերի հսկայական աշխատանքը Կոնգրեսում և Սենատում, անհատական աշխատանքը կոնգրեսմենների և սենատորների հետ: Բնական է, որ այդ ամենը պահանջում են մեծ միջոցներ և մեր ջանքերը ինչ-որ տեղ անհասկանալի են թվում նույն ամերիկացիների համար, ինչպես «Վաշինգտոն Թայմս»-ն էր գրել, թե ինչպես կարելի է 80-90 տարվա վաղեմություն ունեցող դեպքերի վերհանման վրա ծախսել այդքան միջոցներ, երբ իրենց պետությունը այսօր ունի բազում այլ հրատապ խնդիրներ: Իհարկե, մենք ուրիշների խորհրդի կարիքը չունենք, այլ ընդհակառակը ում պետք է, մենք խորհուրդ կտանք: Իսկ առայժմ սպասենք հաջորդ տարվան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում