Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բաքվում Ադրբեջանի դեսպանատունը հայտարարություն է տարածել՝ կապված ապրիլի 18-ին անկախ լրագրող Իդրակ Աբբասովին դաժան ծեծի ենթարկվելու հետ.
«Մամուլի ազատությունը կարևոր է յուրաքանչյուր ժողովրդավար երկրի համար: Լրագրողները պետք է հնարավորություն ստանան ազատ ու անարգել կատարելու իրենց գործառույթները: Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ ու հիմնավոր հետքննություն իրականացնեն տեղի ունեցածի կապակցությամբ և մեղավորներին ենթարկեն պատասխանատվության»:
Հիշեցնենք, որ Աբասովի հետ տեղի ունեցածը դատապարտել է ԵԱՀԿ ԶԼՄ-ների ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը՝ ընդգծելով, որ Ադրբեջանի իշխանությունները վերջապես պետք է իրական քայլեր ձեռնարկեն՝ վերջ դնելու համար երկրում լրագրողների նկատմամբ գործադրվող ամեն տիպի բռնություններին:











































