Հայաստանում գործող բոլոր 21 բանկերում էլ օտարերկրյա փայատերեր կան: Սա երևում է ԿԲ վերջին հրապարակումներից մեկում: Ընդ որում, թվով 12 բանկերում օտարերկրյա փայատերերի մասնակցությունը 50%-ից ավելի է, իսկ թվով 12 բանկերի բաժնետոմսերի (փայի) 95%-ից ավելին պատկանում է օտարերկրացիներին: Այսինքն` Հայաստանի բանկերի մեծ մասը (12-ը) գրեթե ամբողջությամբ պատկանում են օտարերկրացիներին: Բոլոր բանկերի կանոնադրական հիմնադրամներում օտարերկրացիների բաժինը 2010 թ. նոյեմբերին կազմել է 78.9%: