Ամերիկյան Տեխաս նահանգում անցկացվող ապօրինի աքլորամարտերի այցելուները երեկ ենթարկվել են զինված հարձակման:
Ոստիկանության փոխանցմամբ՝ աքլորների արյունոտ մարտերը անցկացվել են Մեքսիկայի հետ սահմանակից Էլս քաղաքի մոտակայքում գտնվող ռանչոներից մեկում:
Դիտման ընթացքում ռանչո են ներխուժել դիմակավորված անհայտ անձիք և անկանոն կրակ բացել հավաքվածների ուղղությամբ: Զոհվել է 3, վիրավորվել՝ 8 մարդ: Տուժածները տեղափոխվել են մոտակա հիվանդանոց: Հանդիսատեսներից շատերը հասցրել են փախուստի դիմել:
Իրավապահ մարմիններին հաջողվել է տաք հետքերով հայտնաբերել հանցագործներին: Դեպքի վայրում հետաքննչական միջոցառումներ են իրականացվում:








































