Saturday, 04 07 2026
Թուրքիան ՆԱՏՕ-ի գագաթաժողովից հետո ի՞նչ ուղեգիծ կդրսևորի
14:50
Անգլիա – Մեքսիկա խաղի տոմսերը կվաճառվեն 60 անգամ ավելի թանկ
Վեդիի ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման արդյունքում կապահովվի Արարատյան դաշտավայրի 11 շուրջ 3220 հա հողերի անխափան և հուսալի ոռոգումը․ վարչապետ
14:30
Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը
Ավտովթար՝ Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին․ կա տուժած
14:10
Իրանը, Ռուսաստանն ու Ադրբեջանը երկաթուղային բեռնափոխադրումների բարելավման վերաբերյալ հուշագիր են ստորագրել
ԲՏԱ նախարարը ներկայացրել է ներառական արհեստական բանականության էկոհամակարգ ձևավորելու վերաբերյալ Հայաստանի տեսլականը
13:50
Թեհրանը հրաժեշտ է տալիս Ալի Խամենեիին
Արփինե Սարգսյանը և Մխիթար Հայրապետյանը քննարկել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում
13:30
Հանրաքվե Սլովակիայում` Ֆիցոյին ցմահ վճարումներից զրկելու հարցով
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկել են համագործակցության հեռանկարները
Պուտինը ՌԴ զորքերին հրամայել է շարունակել հարվածներ հասցնել Ուկրաինայի ռազմարդյունաբերական ենթակառուցվածքներին
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքի մի շարք թաղամասերում
Ալիևը շնորհավորել է Թրամփին
Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել ԱՄՆ նախագահին և փոխնախագահին
12:30
Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Թրամփին
Սպասվում են տեղումներ
12:10
Թեհրանի և Երևանի միջև հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից․ Փեզեշքիան
Կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն
11:50
Նավթի գները նվազել են – 03/07/26
Արևիկ գյուղում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից տնակներ
11:30
Մունդիալ-2026. Արգենտինան հաղթեց Կաբո Վերդեին
Դոնալդ Թրամփի անվան Խաղաղության ինստիտուտում հանդիպել եմ Միրիամ Ադելսոնի հետ․ Նարեկ Մկրտչյան
11:10
Մունդիալ-2026. Եգիպտոսը հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի շնորհիվ հաղթեց Ավստրալիային
Փրկարարներն արձագանքել են քամու վերաբերյալ ստացված բոլոր ահազանգերին
Գևորգ Մանուկյանը կնշանակվի Տիգրան Խաչատրյանի ռեֆերենտ
5 խորհուրդ՝ բնության գրկում անվտանգ հանգստի համար. ՀՎԿԱԿ
Իսրայելի ԱԳՆ֊ում մտադրություն կա՝ քայլ առ քայլ սերտացնելու հարաբերությունները Հայաստանի հետ
Ամռանը երեխաների ջրահեղձության դեպքերն ավելանում են․ԱՆ
Բացի Կարապետյանից՝ Պուտինը ունի «գաղտնի պլան», որով 4.5 տարի ռուսները կոտորվում են Ուկրաինայում

Նախընտրական սոփեստություն, ուրիշ ոչինչ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:

– Պարոն Աշոտյան, պաշտոնական քարոզարշավն արդեն իրականություն է: Ինչպե՞ս եք գնահատում ՀՀԿ քարոզարշավը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ արդեն իսկ միջադեպեր են գրանցվում մեծամասնական թեկնածուների միջև:

– Շատ բարձր եմ գնահատում մեր կուսակցության քարոզարշավի պատրաստվածությունը: Դրա առհավատչյան ակտիվ քարոզչական աշխատանքներն են, որոնց գլխին կանգնած է կուսակցության ղեկավարը: Տեղի են ունենում մարզային այցեր, ակտիվ աշխատանք ԶԼՄ-ների հետ և այլն: Իրականում քարոզարշավի ընթացքը շատ հետաքրքիր է մեկնարկել, չեմ կարծում՝ այս պահի դրությամբ մենք լուրջ միջադեպեր ունենք արձանագրած՝ կապված քարոզարշավի և քաղաքական գործընթացների հետ: Քարոզարշավն աչքի է ընկնում նոր տեխնոլոգիաների լայնածավալ կիրառմամբ և մի հետաքրքիր իմաստության վերագնահատմամբ, այն է՝ քաղաքական ուժերի պահվածքին հետևելիս կարող ենք փաստել, որ իրականում Հայաստանում քաղաքական դաշտն «անկանխատեսելի» է:

– Ձեր կուսակցության նախընտրական կարգախոսը «Հավատանք, որ փոխենք» է: Արդյոք հնարավո՞ր է հավատալ այս լոզունգին այն դեպքում, երբ թեև Սերժ Սարգսյանն ասում էր, որ այս խորհրդարանը զերծ կմնա օլիգարխներից, սակայն պատկերը միանգամայն այլ է:

– Նախագահն ասել է այն, ինչ մենք այսօր իրականացնում ենք: Առաջին հերթին՝ ՀՀԿ համամասնական ցուցակով և ոչ մի գործարար պատգամավոր չի դառնալու, քաղաքական հայտարարությունը կյանքի է կոչվում: Իսկ այլ կուսակցությունների համար մենք պատասխանատու չենք, իրենք են «գրել» իրենց ցուցակները:

– Սակայն, օրինակ, Սամվել Ալեքսանյանը ծանոթ է բոլորիս իր բիզնեսով և ՀՀԿ կուսակցությունով է մեծամասնականում ներկայացված:

– Այո՛, նա մեծամասնականով է ներկայացված և ոչ թե համամասնականով, և ես վստահ եմ՝ նա ընտրվելու է: Ինչ վերաբերում է մեր կարգախոսին, շատերը սկսեցին մեզ քննադատել կարգախոսի և նախընտրական ցուցակի համար: Մենք առաջինն էինք, որ հրապարակեցինք թե՛ մեկը, թե՛ մյուսը, հետո տեսանք մյուսների կարգախոսները և նախընտրական ցուցակները և հասկացանք, որ մերը լավագույնն է: Իսկ մեր կարգախոսը այսքան «քննադատության» ենթարկելով` մեր ընդդիմախոսներն օգնում են մեզ այդ կարգախոսը դարձնել թևավոր խոսք: Կարող ենք փաստել, որ այս օրերի ընթացքում այդ կարգախոսը դարձել է թևավոր խոսք, իսկ դա կարգախոսի հաջողության թիվ մեկ գրավականն է, ուստի Դուք ընդամենը փաստում եք, որ մեր կարգախոսը հաջողված է:

– Մի՞թե արդեն ժամանակը չէ՞ պահանջելու և ոչ թե հավատալու, հավատը մի քիչ կրոնական դաշտ չե՞ք տեղափոխում:

– Ձեր շրջապատում մի՞թե չկան մարդիկ, ում հավատում եք, և մի՞թե նրանք եկեղեցու հետ որևէ կապ ունեն:

– Արդյոք ժամանակը չէ՞ պահանջելու:

– ԱՄՆ նախագահներից Քենեդին մի թևավոր և անկեղծ խոսք էր ասել այն ժամանակ, երբ ԱՄՆ-ը խիստ կայացած պետություն էր և աշխարհի ուժի կենտրոններից մեկը, այնուհանդերձ իր` նախագահի շուրթերով խնդրում էր քաղաքացիներից աջակցություն պետությանը: Քենեդու խոսքն է՝ մի հարցրու ինչ կարող է ԱՄՆ-ն անել քեզ համար, հարցրու՝ ով ես դու ԱՄՆ համար: Չեմ կարծում` Հայաստանի 20-ամյա անկախ պետականության պատմություն ունեցող ժողովուրդն այսօր ԱՄՆ ժողովրդից ավելի «շռայլ» կգտնվի և միայն կպահանջի համապատասխան գործողություններ: Իհարկե, պետությունը պետք է բոլոր հարցերում՝ իրավունքի, օրենքի, ազատությունների դրսևորմամբ կանգնի իր քաղաքացու հոգսի, խնդրի կողքին: Բայց ՀՀԿ-ն, ի տարբերություն այլ քաղաքական ուժերի, այս թեզը ամբոխահաճության չի վերածում:

– Պարոն Աշոտյան, Դուք Facebook սոցիալական ցանցում սկսել եք խրատներով հանդես գալ, օրինակ, թե ինչ կարող է պատահել, եթե չընտրեն ՀՀԿ-ին: Ինչպե՞ս հասկանալ այս քայլը:

– Facebook-ն իմ անձնական տիրույթն է, որն իմ որոշմամբ դարձրել եմ հանրային: Ես կարող էի ֆեյսբուքյան ծառայություններից օգտվելով՝ փակել իմ էջն իմ և իմ ընկերների համար: Ես չեմ կարծում, որ որևէ մեկն իրավունք ունի սահմանափակել իմ խոսքի ազատությունը: Բացի այդ` ես ինքս եմ գնում հրապարակային դաշտ, որովհետև Facebook-ում և կյանքում արտահայտած իմ կարծիքները չեն տարբերվում իրարից: Եվ ի տարբերություն մի շարք այլ քաղաքական գործիչների՝ իմ մեկնաբանությունները դնում եմ իմ իսկ անունով, ոչ թե պատվիրվում են ԶԼՄ-ներում որպես անանուն հոդվածներ: Ցավոք սրտի, մեր ոչ բոլոր ընդդիմախոսներն են որդեգրել քաղաքական մշակույթի նման շիտակ տարբերակը: Ինչ վերաբերում է ֆեյսբուքյան ակտիվության քաղաքական մեկնաբանություններին, ապա համապատասխան շրջանակներից որոշ մարդիկ ինձ փորձում էին մեղադրել՝ նախարարը գործը թողած զբաղված է Facebook-ով՝ երևի այդպես էլ մինչև վերջ չհասկանալով, որ Facebook-ը աշխատանք չէ, ընդամենը տարածք է, միջոց, որտեղ եթե մարդը միտք ունի և շփվելու ցանկություն, այդ միտքն է տեղադրում և տեսակետներ փոխանակում: Չարախոսների մի մասի պատասխանն էլ տվեց վերջերս հրապարակված հետազոտություններից մեկը, որը փաստեց, որ օրինակ, կան քաղաքական ուժեր, որոնց ցուցակի առաջին և երկրորդ համարներն են դիտվել որպես այդ ուժերի ամենաակտիվ ֆեյսբուքյան օգտատերեր, տեսնո՞ւմ եք ինչպիսի քաշային կատեգորիայի շարքում եմ հայտնվում (ժպտում է):

– Ձեր ֆեյսբուքյան էջում նաև անդրադարձել էիք միասնական շտաբ ստեղծելու ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ և Ժառանգության փորձին և առաջարկում էինք նույնքան միացյալ կարգախոս. «Գալիս ենք միասին կառուցելու բարգավաճ դաշնակցության ռեժիմ»: Սա սարկա՞զմ է:

– Քաղաքական տեսակետից կարգախոսի արհեստականությունը ընդգծում է նորաստեղծ դաշինքի արհեստածին լինելը: Ես ընդամենը մի քանի այդ կուսակցությունների օգտագործած նախընտրական կոչերից մի փոքր ստատուսով կարողացա առաջացնել բուռն քննարկումներ և հայտնվել թերթերի առաջին էջում: Սա ֆեսյբուքյան հզորություն է, այսինքն՝ մի քիչ կարելի է մտածել և Facebook-ում առաջացնել քննարկումներ:
Իսկ ինչ վերաբերում է քաղաքական «վերադասավորումներին», որոնք տեղի են ունենում քաղաքական դաշտում, քննարկվում է հատկապես ՀԱԿ-ԲՀԿ հնարավոր միասնության մասին: Ինձ համար սա շատ պարզ քաղաքական սցենար է, որը, ըստ իս, հետապնդում է երկու ծրագիր: Նվազագույնը` այդ «ծառայողական սիրավեպով» բարձրացնել սեփական կշիռը մեր՝ հանրապետականներիս աչքերում: Իսկ առավելագույնը՝ հասկանալով, որ այդ երկու քաղաքական ուժերից և ոչ մեկը ՀՀԿ-ին հաղթել չի կարող, փորձում են գնալ տակտիկական միասնական քայլերի՝ հույս ունենալով, որ Հանրապետականի հնարավոր տապալման դեպքում շատ ավելի հեշտ լուծելի են նորահայտ դաշնակցի հարցերը: Սա ծրագիր մաքսիմումն է: Ասեմ, որ «մինիմալ» ծրագրերը չեմ ուզում մեկնաբանել, չեմ կարծում, որ Հանրապետականը խանդի տեսարաններ ստեղծող կուսակցություն է, մենք պատրաստ ենք խաղի միաժամանակյա սեանսի, իսկ ծրագիր մաքսիմումն ի սկզբանե դատապարտված է, որովհետև անգամ այն հնարավոր միասնականությամբ այսօր հնարավոր չի լինի հաղթել Հանրապետականին:

– Տապալե՞լն է խնդիրը, թե՞ ի վերջո խորհրդարանում հակակշիռ ստեղծել, որ ի վերջո այս խորհրդարանի գորշությունից տարբերվի, որ մարդիկ տարբեր ընդդիմախոսներ լինեն:

– Հետաքրքիր հարցադրում եք անում. 2007-ի ընտրություններին ՀԱԿ չկար, գնացին առանձին կուսակցություններով: Եթե այդքան կարևոր էին քաղաքական դաշտում հակակշիռները, ինչո՞ւ այն ժամանակ չկորիզավորվեց այսօրվա արտախորհրդարանական ընդդիմությունը և գնաց առանձին-առանձին: Բացի այդ, 2007-ին ձևավորված խորհրդարանում կոալիցիոն ուժերը աշխատել և աշխատում են առ այսօր, ինչո՞ւ կոալիցիոն մեր գործընկերների կողմից նման այլընտրանքի կարևորություն չի եղել որպես բյուրեղացրած պահանջ: Ակնհայտ է, որ այս ամենը նախընտրական սոփեստություն է, ուրիշ ոչինչ: Օսկանյանի հերթական ելույթներից հետո շեշտել եմ, որ ԲՀԿ տնօրինած նախարարությունների տիրույթում է գտնվում պետական բյուջեի 35 տոկոսը: Հիմա կոալիցիայի կենսունակության չափման այլ միավոր առաջարկեմ. այսօրվա գործող կոալիցիայի հիմնական կազմը ստեղծվել է խորհրդարանից հետո: Հինգ տարի շարունակ կոալիցիայում եղել են ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն, այսինքն՝ նրանք վերջին հինգ տարիների համար 100 տոկոսանոց իշխանական կուսակցություններ են: 2008-ից հետո այս կոալիցիայում է ՕԵԿ-ը, նա 80 տոկոսանոց իշխանական կուսակցություն է: Եվ բոլորը մոռանում են ևս մեկ հետաքրքիր փաստ. այդ հինգ տարիների ընթացքում կոալիցիոն համագործակցություն է ունեցել նաև ՀՅԴ-ն, այսինքն՝ հինգ տարիների համար նա 40 տոկոսանոց կուսակցություն է: Առհասարակ Դաշնակցության քարոզարշավին հետևելով և տեսնելով՝ ինչպես են շեշտադրվում սոցիալ-տնտեսական խնդիրները, նորից վեր է հանվում այն հարցը՝ ինչո՞ւ Դաշնակցությունը դուրս եկավ կոալիցիայից: Կարծում եմ՝ հայ-թուրքական համբերությունների զարգացումներն առիթ էին: Դաշնակցությունը տեսնելով, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը կարող է ազդեցություն ունենալ Հայաստանի վրա, փորձեց խուսափել պատասխանատվությունից, և ճգնաժամից առաջ երկրի կառավարման ծանրությունից: Այսօր հետճգնաժամային Հայաստանի ղեկին կանգնելու ցանկություն նորից բոլորն ունեն:

– Ի՞նչ եք կարծում ՝ նոր խորհրդարանն արդյոք չպե՞տք է լինի գոնե դեմքերի թարմության իմաստով այլ, մի՞թե Դուք չեք տեսնում դեմքերի գորշությունը, կոճակ սեղմելուց բացի` որևէ այլ քայլի անկարողությունը:

– Մի կողմից ուրախ կլինեմ, որ ՀՀ խորհրդարանում 131 քաղաքական լիդեր հայտնվի, մյուս կողմից` վայ մեր երկրին, եթե 131 քաղաքական առաջնորդներ լինեն: Առաջնորդները քիչ են լինում, նրանց շուրջը բյուրեղանում են թիմեր, և թիմում անպայման չէ, որ բոլորը լինեն պերճախոս և հրապարակային: Ինչ վերաբերում է կոճակ սեղմելուն (կամ քարտ տեղադրելուն), սա ընդամենը նսեմացման փորձ է մի մարմնի, որի կարևորության մասին դուք վերջերս շատ ավելի եք գրում:

– Պարոն Աշոտյան, ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն արդյոք իսկապես ունե՞ն լուրջ կոնֆլիկտ:

– Դուք նպատակ ունեք այսօր հրապարակել ամենասենսացիոն հարցազրույցներից մեկը և ուզում եք լսել քաղաքական զարգացումների առեղծվածի բացահայտո՞ւմը: Ես զերծ կմնամ առեղծվածի բացահայտումից, կասեմ հետևյալը՝ կա գործող կոալիցիա, և դրանից ոչ ոք չի հրաժարվում, կան ստորագրված տարբեր հուշագրեր, որոնցից և ոչ ոք չի հրաժարվել: Միաժամանակ այդ կոալիցիոն գործընկեր կուսակցություններից մեկի ղեկավարը ասում է, որ իրեն ոչինչ պետք չէ, այնուհանդերձ, նույն կուսակցության նորելուկ անդամին, կարծես թե, ինչ-որ բաներ պետք են: Երբ ԱԳ նախկին նախարարը փորձում է տնտեսական իրավիճակի լուրջ վերլուծականներ ներկայացնել` չլինելով մասնագետ, ես այդտեղ հասկանում եմ, որ եթե ոչ մասնագետը խոսում է տնտեսությունից, այդտեղ կարծես այլ նկրտումներ են երևում:

– Ինչպե՞ս եք վերաբերվում Ռոբերտ Քոչարյանի` իշխանության հնարավոր վերադարձին և արդյոք ԲՀԿ հետևում հենց նրա՞ն եք տեսնում:

– Ես չեմ սիրում գնահատել խոսակցություններ, ես նախընտրում եմ գնահատել փաստեր: Երբ ոմանք փորձում են հակադրել ֆինանսատնտեսական ճգնաժամի հինգ տարիները Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման նախորդ տասը տարիների հետ, այդ մարդիկ հաճախ մոռանում են, որ Ռոբերտ Քոչարյանի գործադիր իշխանության ողնաշարը կազմված է եղել ՀՀԿ-ից, և՛ մինչև 2003-ին գոյություն ունեցող փաստացի կոալիցիան, և՛ 2007-ից իրավական տեսակետից գոյություն ունեցող կոալիցիան խարսխված է եղել ՀՀԿ շուրջ միավորված քաղաքական ուժերի վրա, և այդ տարիներին կառավարության ղեկավարները եղել են հանրապետականներ՝ Վազգեն Սարգսյան, Արամ Սարգսյան, Անդրանիկ Մարգարյան, Սերժ Սարգսյան: Եվ ակնհայտ է, որ տնտեսական զարգացումները, որպես կանոն, շաղկապվում են կառավարությունների հետ: Անազնիվ եմ համարում 98-2008թթ. ՀՀԿ քաղաքական դերի անտեսման փորձերը, երբ խոսում են երկրի սոցիալ-տնտեսական զարգացումների մասին: Թե՛ այդ ժամանակ, թե՛ վերջին հինգ տարիներին ՀՀԿ-ն արել է հնարավորը Հայաստանի կայուն զարգացման և անվտանգության համար:

– Տպավորություն է, որ Դուք ապրում եք մեկ այլ՝ վիրտուալ Հայաստանում, ես` այլ:

– Ես ապրում եմ այն Հայաստանում, որտեղ ապրում եք դուք, մենք շփվում ենք մեր երկրի քաղաքացիների հետ, ես ամեն օր քայլում եմ մեր երկրի փողոցներով, մենք ընտանիքով տնավորված ենք Հայաստանում, և չկան տարբեր Հայաստաններ, կա Հայաստանում տարբեր անհավասար վիճակ, դրա մասին պետք է խոսել, և դա մեր խնդիրն է, սոցիալական, իրավական անհավասար վիճակ է: Եվ եթե բոլոր խնդիրները լուծված լինեին, կարելի է ասել, որ պատմությունը կավարտվեր:
Վստահաբար կարող եմ ասել, որ ՀՀԿ-ից բացի` ոչ մի քաղաքական ուժ ունակ չէ ամբողջությամբ լուծել մեր երկրի առջև ծառացած արտաքին և ներքին մարտահրավերները:

– Գերագնահատում եք ՀՀԿ-ին…

– Փորձում եմ միաժամանակ լինել անհամեստ և օբյեկտիվ: Քարոզարշավի ընթացքում շատ կարևոր է պահել բարեկրթության սահմանները, և առհասարակ ուզում եմ բոլորին մի հայտնի ասացվածք հիշեցնել՝ ապակե տան բնակիչները հարևանների հետ քարերով կռիվ չեն անում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում