Այս շաբաթվա ընթացքում աշխարհում ամերիկյան արժույթի հանդեպ պահպանվող կայուն պահանջարկի առկայության պարագայում ԱՄՆ դոլարն ունի բոլոր հիմքերը ՀՀ-ում աճը շարունակելու համար: ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ բորսայում ԱՄՆ դոլարի համար հաղթահարելու շեմ կլինի 394 դրամը:
Forex Club-ի վերլուծաբանների գնահատականներով՝ ԱՄՆ դոլարի աճին կարող է խոչընդոտել բնակչության և բիզնեսի կողմից պահանջարկի նվազումը: ԿԲ տվյալներով՝ ներբանկային արժութային շուկայում առևտրային բանկերի կողմից ամերիկյան արժույթի առուվաճառքի ծավալները կազմել են 2.805 մլն դոլար, ինչը գրեթե 9 անգամ քիչ է, քան անցած շաբաթ:
ՀՀ-ում ԱՄն դոլարի միջին փոխարժեքն այս շաբաթվա ընթացքում, ամենայն հավանականությամբ, կգտնվի 392.0-395.0 դրամ միջակայքում:







































