Ապրիլի 17-ին ժամանակ առ ժամանակ, 19-ի երեկոյան ժամերին հանրապետության շրջանների զգալի մասում, 20-ից 21-ին առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին հարավ-արևելյան է՝ 2-7 մ/վրկ, ապրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը ապրիլի 17-ի ցերեկը, 18-ի գիշերը կնվազի 2-ից 4 աստիճանով, 18-ի ցերեկը նույնքան կբարձրանա:
Երևանում ապրիլի 17-ին ժամանակ առ ժամանակ, 19-ին երեկոյան ժամերին սպասվում են, իսկ 20-ից 21-ին հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: