Վրաստանի գինեգործների ասոցիացիան առաջարկում է ստեղծել մեկ բրենդ: Կազմակերպությունը հայտարարել է, որ նոր եռամյա ռազմավարության մշակման համար վրացական և արտասահմանյան մասնագետները կաշխատեն միասին: Նրանք կստեղծեն մի համակարգ, որը կմիավորի այս ոլորտի բոլոր աշխատողներին: Միջազգային շուկաներում վրացական գինիների գովազդը մեկ բրենդի տակ կիրականացվի, ինչը կօգնի հաղթահարել արտասահմանյան շուկաներ մուտք գործելու խոչընդոտները: