Նյու Ջերսի նահանգի Նյուարք քաղաքի քաղաքապետ Քորի Բրուկերը փրկել է մի բնակչուհու կյանքը՝ նրան դուրս բերելով հրդեհված տնից: Այս մասին տեղեկացնում է lenta.ru-ն՝ հղում անելով CNN-ին:
Ինչպես գրում է Associated Press-ը, դեպքը տեղի է ունեցել ապրիլի12-ին: Տուն վերադառնլիս Բուկները տեսել է, որ հարևանությամբ գտնվող տունը վառվում է: Երկու թիկնապահների, իսկ որոշ աղբյուրների փոխանցմամբ՝ երեք ոստիկանների ուղեկցությամբ, Բունկերը մտել է տուն և սկսել փնտրել կնոջը: Նա բացականչել է կնոջ անունը, ինչին ի պատասխան կինը բղավել է, որ գտվում է ննջասենյակում:
Ուղեկիցները փորձել են կասեցնել քաղաքապետի ռիսակային քայլերը, սակայն ապարդյուն:Նրանք միասին մտել են ննջարան և օգել կնոջը դուրս գալ այնտեղից:
Ինչպես տեղեկացնում է NJ.com-ը, քաղաքապետը, տուժած կինը և երեք ոստիկանները տեղափոխվել են հիվանդանոց: Բրուկերին կարճ ժամանակ անց դուրս են գրել: Քաղաքապետը վնասել է աջ ձեռքը: Տուժած կնոջ վիճակը կայուն է:








































