Monday, 22 06 2026
Պետությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ
Գերմանացի թավջութակահարուհի Կոսիմա Ռեգինա Ֆեդերլեն՝ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր
Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը
Հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ
Նոր Խարբերդ թաղամասը նոր մանկապարտեզ կունենա
Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով
Շարունակվում են Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները
23:30
Կործանարար տորնադոներ ԱՄՆ-ում․ կան զոհեր և ավերածություններ
Սևանա լճի մակարդակը հունիսի 15-21-ը բարձրացել է 3 սմ-ով
23:10
Սիրիան հրաժարվում է ռազմական միջամտությունից. Թրամփի ակնկալիքները չեն իրականանում
Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Մոսկվան մեծ ջանքեր է գործադրում Ղրիմում վառելիքի խնդիրը լուծելու ուղղությամբ
Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը
22:30
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել․ Պակիստանի վարչապետ
«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
22:10
Իրանի պատերազմի ազդեցությունը՝ էլեկտրամոբիլների շուկան թափ է հավաքում
Նոր իրականություն է Թուրքիայի համար. տարածաշրջանի ռազմական առաջատարը նա չէ, այլ Իսրայելը
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
Իրանը վերափոխվում է թեոկրատականից միլիտարիստական-ոստիկանական պետության
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ
Իրանա-ամերիկյան «էական առաջընթացը» և Իրանի միջուկային ծրագրի «ականը»
Լիբանանի նախագահն ամերիկացի և կատարցի պաշտոնյաների հետ քննարկել է Իսրայելի հետ հրադադարի վերաբերյալ հարցեր
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ՝ ընտրական գործընթացի շրջանակում ազատազրկված անձանց իրավունքների ապահովման նպատակով
20:30
Իրանի ԱԳ փոխնախարարը կգլխավորի փորձագիտական ​​​​խումբն ԱՄՆ-ի հետ բանակցություններում. ISNA
Ավշար բնակավայրի Հ. Շիրազի փողոցում գտնվող հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը

«Հզոր Վարդանիկը չներկայացավ, ուղարկեց խուժաններին»

Արդեն երրորդ տարին է՝ ադրբեջանական ֆիլմերի փառատոնն այդպես էլ կյանքի չի կոչվում: Փառատոնի կազմակերպիչը «Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ, իրավապաշտպան Գեորգի Վանյանն է, որը երեկ ադրբեջանական ֆիլմերի փառատոն անցկացնելու փորձ էր իրականացում Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի Խոսքի ազատության սրահում:

Ադրբեջանական 4 կարճամետրաժ ֆիլմերի ցուցադրման համար Գեորգի Վանյանը մեկ ամիս առաջ դիմել է ակումբին՝ խնդրելով հնարավորություն տալ այստեղ վրացական և ադրբեջանական ֆիլմերի ցուցադրություն կազմակերպել: Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը մինչև անգամ հուդաներ է անվանել փառատոնի կազմակերպիչներին:

Գյումրիի բնակիչները 4-500 հոգի, տարբեր քաղաքական կուսակցություններ, հատկապես ՀՅԴ-ն և ՕԵԿ-ը բողոքի ցույցի են դուրս եկել և խափանել փառատոնի իրականացումը… Գեորգի Վանյանն այս ամենն անվանեց ահաբեկչության մթնոլորտի ստեղծում մարզային, քաղաքային իշխանությունների, երկրապահ կամավորական միությունների, ՀՅԴ-ի և ՕԵԿ-ի կողմից: Նրա խոսքերով, կասկածելի կանանց էին բերել, որոնք թեև ներկայանում էին զոհված ազատամարտիկների մայր կամ կին, բայց հայհոյանքներով էին խոսում:

«Իշխանությունների կողմից ահաբեկչության ուղիղ կոչեր են եղել, որ եթե մարդիկ Երևանից մտնեն Գյումրի, երկրապահները սպասում են, և արյունահեղություն է լինելու: Բացի այդ, Գեորգի Վանյանի խոսքերով, Գյումրիի քաղաքապետարանի մշակույթի վարչության պետն էլ իր հերթին հայտարարել է, որ եթե հանկարծ Երևանից Գյումրի հանդիսատես մտնի, ոչ թե ահաբեկչություն, այլ արյունահեղություն է լինելու, ինչի արդյունքում Գեորգի Վանյանը Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի հետ որոշել և հայտարարել է, որ ֆիլմերի դիտումը չի կայանալու: «Ճանապարհին, այնուամենայնիվ, 26 հանդիսատեսով կազմակերպեցինք փառատոնի ֆիլմերի դիտում, քվեարկություն, նաև քննարկում առաջին իսկ հանդիպած պանդոկում»,- ասաց Գեորգի Վանյանը:

Ապրիլի 17-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակում սպասվում է փառատոնի ֆիլմերի ցուցադրություն: Իսկ թե ինչ երաշխիքներ կան, որ այստեղ ամեն բան հարթ կլինի, Գեորգի Վանյանը նկատեց, որ որևէ ահաբեկչության դրսևորում, որևէ կամայականություն իրեն չեն կանգնեցնի: «Այդ ահաբեկչությունը արդեն ՀՀ քաղաքացիներին է ուղղված, և մենք քայլ առ քայլ պետք է վերացնենք Հայաստանում ահաբեկչության դրսևորումները»: Իսկ փառատոնը Գ. Վանյանը համարում է կայացած:

Գեորգի Վանյանը պահանջել է քաղաքապետին անձամբ ներկայանալ. «Հզոր Վարդանիկը չներկայացավ և ուղարկել էր խուժանների»,- ասաց Գեորգի Վանյանը:

Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը մեզ հետ զրույցում հիշեցրեց, որ 12 տարի «Ասպարեզ» ակումբը հովանավորել է 1200 հոգու և կազմակերպության, որոնք ցանկացել են ինչ-որ բան ասել և քննարկել: Վերջին երեք օրերի ընթացքում, Լևոն Բարսեղյանի խոսքերով, 300 անգամ բացատրել է, որ անկախ պագոնների չափերից, սեռից, գույնից, բոլորը կարող են ակումբում քննարկել, բանավիճել, վիճարկել, շնորհանդեսներ անել, և այս ամենն անվճար: Նրա խոսքերով, մենք մոտեցել ենք 60-ական թվականների տոտալիտար ռեժիմին, թեև, օրինակ, Երևանում «Ոսկե ծիրան» կինոփառատոնն է ընթանում, որտեղ ադրբեջանական և թուրքական ֆիլմերի ցուցադրություն են իրականացնում, պարգևատրում, մինչդեռ այս ֆիլմերի ժամանակ հիստերիա է:

Ռազմական ոստիկանության նախկին աշխատակից, ոստիկանապետի նախկին օգնական Գրիշա Սարգսյանը մեզ հետ զրույցում իր վրդովմունքը հայտնեց՝ նշելով, որ ազատամարտիկների 18 կազմակերպություններ, որի կոորդինացնող խորհրդի նախագահն է ինքը, Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունը, ազատամարտիկները իրենց զայրույթի ձայնն են բարձրացնում Ադրբեջանի կողմից կազմակերպվող փառատոնի կապակցությամբ հատկապես այն բանից հետո, երբ չորեքշաբթի օրը «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայերին «ֆաշիստներ» է անվանել. «Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ բոլոր ազատամարտիկների հետ օդանավակայանում կդիմավորենք և միանգամից Սահմանադրության մեջ մեզ վերապահված քաղաքացիական անհնազանդությունը կհայտնենք և ամբողջ ֆիլմադարանը ջարդուփշուր կանենք և Ադրբեջանի դելեգացիային էլ պատանդ կվերցնենք և կպատժենք այն գործակալություններին, որոնք կազմակերպում են այս միջոցառումը Գյումրիում: Օտարերկրյա հատուկ ծառայություններին ծախված գործակալությունները մեր հայրենիքում նման միջոցառումներ չպետք է իրականացնեն հարևան պետության շահերից ելնելով, որը մեզ անվանում է դավաճան, ահաբեկիչ և ֆաշիստ»,-հայտարարեց Գրիշա Սարգսյանը:

Ի՞նչ կլինի ապրիլի 17-ին ադրբեջանական ֆիլմերի փառատոնի ֆիլմերի ցուցադրման հաջորդ օրը` պարզ չէ, միայն զարմանալի է, որ այսքան աղաղակողները ինչո՞ւ տարբեր խնդիրներին չեն արձագանքում նույն կերպ, և հանկարծ Գեորգի Վանյանի՝ արդեն մի քանի տարի աղմուկ հանած և չկայացած փառատոնի շուրջ այսքան աղմուկ են բարձրացնում՝ դրանով իսկ հասարակությանը ստիպելով է՛լ ավելի ուշադրություն դարձնել փառատոնի վրա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում