Լոնդոնի համալսարանը մտադիր է արգելք սահմանել ալկոհոլի վրա` պահպանողական մուսուլման ուսանողների ներգրավելու նպատակով:
Համալսարանի մեկ հինգերորդը մուսուլմաններ են, մեծամասամբ` կանայք: Այս մասին հայտնում է Euromag-ը:
Պրոֆեսոր Ջիլլեսը հայտարարել է, որ համալսարանը «շատ ավելի զգուշավոր է» սեռի հարցում, քան եղել են համալսարանները 30-40 տարի առաջ:
Շատ մուսուլաման ուսանողուհիներ «կարող են համալսարան գնալ միայն մտերիմ տղամարդ ազգականների ուղեկցությամբ»: Նրա կարծիքով` արգելքը կարող է ներգրավել ավելի մեծ թվով պահպանողական մուսուլմանների:








































