Այսօր վաղ առավոտյան համաշխարհային լրատվամիջոցները հաղորդել են, որ Հյուսիսային Կորեան, անտեսելով աշխարհի կոչերը, արձակել է իր բալիստիկ հրթիռը, որն օդում է մնացել ընդամենը մեկ րոպե: Ճապոնիայի պաշտպանության նախարար Նաոկի Տանական ասել է, որ այն օդում մի քանի մասի է բաժանվել` չհասնելով մթնոլորտի վերին շերտեր:
Ավելի վաղ այդ տեղեկությունը հաստատել են Պենտագոնում: Այս մասին հաղորդում է CNN-ը: Փխենյանում գտնվող լրագրողներն ասել են, որ հյուսիսկորեացի պաշտոնյաների դեմքերից կարելի էր նկատել խուճապ այն ժամանակ, երբ միջազգային լրատվամիջոցները հաղորդել են հրթիռի անհաջող արձակման մասին:
Պաշտոնական Փխենյանը տեղեկացրել է, որ իրենք հրթիռի արձակման մասին տեղեկություններ չունեն:








































