Մեծ Բրիտանիայի մի բնակիչ վերստեղծել է լեգենդար «Տիտանիկի» նավախցիկն իր սեփական այգում` օգտագործելով նավի «կրկնօրինակի»` «Օլիմպիկի» դեկորի, կահույքի ու ամանեղենի տարրեր: Այս մասին չորեքշաբթի գրել է Daily Mail-ը:
Ջոն Սիգինսը` էլեկտրագնացքի 60-ամյա մեքենավարը Դերբիշիր կոմսությունից, արդեն 20 տարի ինքնամոռաց հավաքում է այն, ինչ կապված է White Star Line ընկերության լեգենդար նավի հետ:
«Ինձնից երկու տարի է պահանջվել նավախցիկի պատրաստման համար, այնքան, որքան պահանջվել է «Տիտանիկի» կառուցման համար: Ինձ հաջողվել է այն ավարտել հենց նավի խորտակման տարելիցին: Չէի կարծում, թե կհասցնեմ, բայց ինձ կարծես ինչ-որ ուժ էր առաջ մղում»,- պատմել է Սիգինսը:
Ամբողջ հավաքածուն տեղավորվել է ոչ մեծ` 20քմ մարագում:
Հավաքորդի համար գլխավոր հպարտությունը կաղնեփայտե սալերն են, որոնցով զարդարված է եղել «Օլիմպիկը»: Գլխավոր զարդը աթոռն է, որը պատկանել է «Տիտանիկի» նավապետ Էդվարդ Ջոն Սմիթին, որը դեռ ղեկավարում էր «Օլիմպիկը»:
Միակ ցուցանմուշը, որ կարողացել է ձեռք բերել Սիգնիսը հենց «Տիտանիկից», եղել է նավով ճամփորդող ինժեներներից մեկի վկայականը:
White Star Line ընկերությանը պատկանող «Օլիմպիկի» ճակատագիրն ավելի հաջող դասավորվեց, քան «Տիտանիկինը»: Այս նավը մի քանի անգամ հատել է Ատլանտյան օվկիանոսը, մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին ու շահագործումից դուրս է եկել 1935թ.:








































