Monday, 15 06 2026
12:10
Նավթի համաշխարհային գները կտրուկ նվազել են
Թրամփը «պատրաստվում է առաջիկա շաբաթներին ընդունել Փաշինյանին և Ալիևին»
11:50
Գեյջին հաղթել է Տոպուրիային՝ դառնալով UFC-ի չեմպիոն
Որքա՞ն է կազմել ՀՀ արտաքին պարտքը 2025 ի դրությամբ․ ֆինանսների նախարարի զեկույցը
11:30
ԵՄ-ում քննարկում են Ուկրաինայի պատերազմին մասնակցած ռուսաստանցիների մուտքի արգելքը
Փաշինյանը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնությունը
TRIPP նախագիծը դիտարկում ենք որպես տարածաշրջանում կայուն խաղաղության և համագործակցության զարգացմանը նպաստող ներդրում․ Ալիև
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Մունդիալ-2026. Նիդեռլանդները ոչ-ոքի խաղաց Ճապոնիայի հետ, Կոտ դ’Իվուարն ու Շվեդիան առաջին հաղթանակներրը տոնեցին
ԿԸՀ-ն պարզաբանել է, թե ինչո՞ւ 3 տեղամասում վերաքվեարկություն չի նշանակվել
10:30
Համաշխարհային առաջնորդները ողջունել են Իրան-ԱՄՆ համաձայնության հաստատումը
Հրդեհ՝ ռեստորանի պահեստում
10:10
Ռուսական հարվածից հրդեհ է բռնկվել Կիև-Պեչորյան մայրավանքում
«Համապարփակ պաշտպանության» նորդական մոդելը կարող է աշխատել նաև Հայաստանում
09:50
Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և Իտալիան հայտնել են Իրանի դեմ պատժամիջոցները վերացնելու պատրաստակամության մասին
Կարևորվել է աղետների ռիսկի կառավարման ոլորտում փորձի փոխանակումը. Փրկարար ծառայության տնօրենն ընդունել է Ռումինիայի դեսպանին
Կառավարությունն արդեն արձագանքում է «Ռոսսելխոզնադզորի» քայլերին. կլինեն նաև կորուստներ
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
09:10
ԱՄՆ նախագահը կարող է ներկա գտնվել Իրանի հետ խաղաղության համաձայնության ստորագրմանը. Վենս
Ընտրողները գիտակցեցին ճակատագրական պահը, և ռուսական տնտեսական շանտաժը մղեց դրան
08:50
Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհուրդը հայտարարություն է տարածել ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու վերաբերյալ
Լարսը բաց է
08:30
Պակիստանի վարչապետը հայտնել է Իրան-ԱՄՆ խաղաղության համաձայնագրի ստորագրման օրն ու վայրը
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
08:10
Թրամփը հայտարարել է Իրանի հետ խաղաղության գործարքի մասին
Ռուսաստանում «իսլամական արմատականություն կա՞»
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Հրդեհ՝ Երևանի Ձորափի փողոցի ռեստորաններից մեկի պահեստային հատվածում
Բագրատաշենում գործարկվելու է էլեկտրական շչակ
Հունիսի երկրորդ կեսը բավական տաք կլինի Եվրոպայի զգալի մասի համար․ Ազիզյան

«Մուսուլման եղբայրներ»-ը հանդես են գալիս նախագահական ընտրություններում Սուլեյմանի մասնակցության դեմ

«Մուսուլման եղբայրներ» խմբավորումն իր կողմնակիցներին կոչ է արել ուրբաթ օրը մասնակցել Թահրիրի հրապարակի ցույցին, որի նպատակը նախկին փոխնախագահ և հետախուզության նախկին ղեկավար Օմար Սուլեյմանի մասնակցությունը նախագահական ընտրություններում թույլ չտալն է։

Միաժամանակ երիտասարդական լիբերալ «Ապրիլի վեց» շարժումը համանման ցույց է առաջարկել անցկացնել ապրիլի 20-ին՝ դարձյալ Թահրիրի հրապարակում:

Ավելի վաղ նախագահի մի քանի թեկնածուներ պայմանավորվել էին ընդդիմանալ Սուլեյմանի թեկնածության առաջադրմանը: Մասնավորապես՝ կողմերը համաձայնել էին պաշտպանել «Քաղաքական մեկուսացման մասին օրենքի» նոր լրացումը, որպեսզի օրենսդրորեն արգելեին Մուբարաքի կողմնակիցներին նախագահական ընտրություններում թեկնածություն առաջադրել:

Սուլեյմանից բացի, նախագահի պաշտոնի համար իր թեկնածությունն է առաջադրել նաև նախկին վարչապետ ու քաղաքացիական ավիացիայի ղեկավար Ահմեդ Շաֆիկը:

Մուբարաքի կողմնակիցների առաջադրումը քննադատել է «Մուսուլման եղբայրներ» շարժման կողմից առաջադրված թեկնածու Հայրատ Աշ-Շատիրը: Նրա խոսքերով` Սուլեյմանի հաղթանակի դեպքում եգիպտական ժողովուրդը նորից փողոց դուրս կգա:

Եգիպտոսի նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 23 քաղաքական գործիչ: Փորձագետների կարծիքով՝ հիմնական պայքարը ծավալվելու է Մուբարաքի կողմնակիցների և իսլամիստների միջև:

Մուբարաքի 30-ամյա կառավարումից հետո առաջին նախագահական ընտրությունները Եգիպտոսում կկայանան մայիսի 23-ին և 24-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում