Monday, 15 06 2026
Թրամփը «պատրաստվում է առաջիկա շաբաթներին ընդունել Փաշինյանին և Ալիևին»
11:50
Գեյջին հաղթել է Տոպուրիային՝ դառնալով UFC-ի չեմպիոն
Որքա՞ն է կազմել ՀՀ արտաքին պարտքը 2025 ի դրությամբ․ ֆինանսների նախարարի զեկույցը
11:30
ԵՄ-ում քննարկում են Ուկրաինայի պատերազմին մասնակցած ռուսաստանցիների մուտքի արգելքը
Փաշինյանը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնությունը
TRIPP նախագիծը դիտարկում ենք որպես տարածաշրջանում կայուն խաղաղության և համագործակցության զարգացմանը նպաստող ներդրում․ Ալիև
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Մունդիալ-2026. Նիդեռլանդները ոչ-ոքի խաղաց Ճապոնիայի հետ, Կոտ դ’Իվուարն ու Շվեդիան առաջին հաղթանակներրը տոնեցին
ԿԸՀ-ն պարզաբանել է, թե ինչո՞ւ 3 տեղամասում վերաքվեարկություն չի նշանակվել
10:30
Համաշխարհային առաջնորդները ողջունել են Իրան-ԱՄՆ համաձայնության հաստատումը
Հրդեհ՝ ռեստորանի պահեստում
10:10
Ռուսական հարվածից հրդեհ է բռնկվել Կիև-Պեչորյան մայրավանքում
«Համապարփակ պաշտպանության» նորդական մոդելը կարող է աշխատել նաև Հայաստանում
09:50
Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և Իտալիան հայտնել են Իրանի դեմ պատժամիջոցները վերացնելու պատրաստակամության մասին
Կարևորվել է աղետների ռիսկի կառավարման ոլորտում փորձի փոխանակումը. Փրկարար ծառայության տնօրենն ընդունել է Ռումինիայի դեսպանին
Կառավարությունն արդեն արձագանքում է «Ռոսսելխոզնադզորի» քայլերին. կլինեն նաև կորուստներ
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
09:10
ԱՄՆ նախագահը կարող է ներկա գտնվել Իրանի հետ խաղաղության համաձայնության ստորագրմանը. Վենս
Ընտրողները գիտակցեցին ճակատագրական պահը, և ռուսական տնտեսական շանտաժը մղեց դրան
08:50
Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհուրդը հայտարարություն է տարածել ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու վերաբերյալ
Լարսը բաց է
08:30
Պակիստանի վարչապետը հայտնել է Իրան-ԱՄՆ խաղաղության համաձայնագրի ստորագրման օրն ու վայրը
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
08:10
Թրամփը հայտարարել է Իրանի հետ խաղաղության գործարքի մասին
Ռուսաստանում «իսլամական արմատականություն կա՞»
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Հրդեհ՝ Երևանի Ձորափի փողոցի ռեստորաններից մեկի պահեստային հատվածում
Բագրատաշենում գործարկվելու է էլեկտրական շչակ
Հունիսի երկրորդ կեսը բավական տաք կլինի Եվրոպայի զգալի մասի համար․ Ազիզյան
Ընտրակաշառք բաժանողներին որևէ շանս այլևս չի տրվելու. վարչապետ

Վիրավորանքի և զրպարտության վերաբերյալ դատարան ներկայացվող նոր գործեր չկան

Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածը վերջապես սկսել է ծառայել իր բուն նպատակին: Սահմանադրական դատարանի որոշումը կարծես թե զսպող ազդեցություն է ունեցել զրպարտության և վիրավորանքի հիմքերով լրատվամիջոցների դեմ ներկայացվող գործերի թվի վրա:

«Խոսքի ազատությո՞ւն, թե՞ դեֆամացիա – որտե՞ղ է հավասարակշռությունը» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում իրականացված ուսումնասիրության արդյունքում այս եզրահանգման են եկել «Իրավունքի գերակայություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Արտակ Զեյնալյանը և «Արնի քնսալթ» փաստաբանական գրասենյակի փորձագետ Արա Ղազարյանը, որոնք այսօր ներկայացրին հետազոտության արդյունքները:
Նշենք, որ մշտադիտարկումն իրականացվել է զրպարտության և վիրավորանքի համար պատասխանատվության ապաքրեականացման պահից` 2010 թվականի մայիսից մինչ հետազոտության ավարտը` 2012 մարտ ամիսը Հայաստանի ընդհանուր իրավասության դատարաններում ֆիզիկական կամ իրավաբանական անձանց զրպարտության և վիրավորանքի հիմքերով հարուցված դատական գործերի և դատական ակտերի, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1087.1 հոդվածի իրավակիրառ պրակտիկայի վերլուծության հիման վրա:

Մոնիթորինգի շրջանակներում ուսումնասիրվել են 44 գործով քաղաքացիական դատավարություններ, որոնց շրջանակներում ֆիզիկական կամ իրավաբանական անձինք զրպարտության և վիրավորանքի հիմքերով դատական հայցեր են ներկայացրել ընդդեմ լրատվամիջոցների: Ըստ իրավապաշպան Արտակ Զեյնալյանի` ընդհանուր առմամբ, նպատակն է եղել պարզել, թե արդյոք վիրավորանքի և զրպարտության նորմերի ապաքրեականացումն իր ամբողջության մեջ ծառայո՞ւմ է իր նպատակին, որի համար Քաղաքացիական օրենսգիրք ներմուծվեց 1087.1 հոդվածը: Ինչպես նաև պարզել, թե ինչ սկզբունքներ, չափանիշներ և չափորոշիչներ են կիրառել դատարանները յուրաքանչյուր գործով փաստերը գնահատելիս և օրենքը փաստերի նկատմամբ կիրառելիս: Ըստ այդմ, հետազոտության հեղինակները վեր են հանել դատարանների կողմից արտահայտված այնպիսի դիրքորոշումները, որոնք լրջորեն վտանգում են լրատվամիջոցների ազատ արտահայտվելու իրավունքը կամ, ընդհակառակը, լայնացնում են այդ իրավունքը` ստեղծելով նպաստավոր պայմաններ լրատվամիջոցների կողմից տեղեկատվություն տարածելու իրավունքի իրականացման համար` այդպիսով արդեն դատական բացասական պրակիտիկա զարգացնելով:

Ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ վիրավորանքի և զրպարտության վերաբերյալ հայցերում հայցվորների թիվը գերակշռում է սովորական քաղաքացիների դեպքում, այնուհետև մեծ թիվ են կազմում պաշտոնյաների և պետական կազմակերպությունների, քաղաքական գործիչների, հանրային դեմքերի և փաստաբանների հայցերը: Ընդհանուր առմամբ, 39 հայցապահանջ է բերվել 11 իրավաբանական անձ հանդիսացող լրատվական ընկերությունների դեմ, իսկ 11 հայցապահանջ` ֆիզիկական անձ հանդիսացող 15 լրագրողների դեմ:

Իսկ այս պահի դրությամբ՝ դատական գործերի թվի կտրուկ նվազման միտում կա: Մասնավորապես` 2010 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսների ժամանակահատվածից սկսած՝ յուրաքանչյուր ամսվա կտրվածքով ներկայացված նոր դատական գործերի թիվը տատանվում է 3-ից 6-ի միջև, որը մնացել է որպես կայուն ցուցանիշ մեկ տարի շարունակ` մինչև 2011 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսները, որից հետո և մինչև 2012 հունվար-փետրվար ամիսը դատական գործերի թիվը կտրուկ նվազել է և հասել մինչև այն իրավիճակը, որը գոյություն ուներ 2010 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների դրությամբ: Իսկ դատական գործերի քանակի կտրուկ նվազումը հոկտեմբեր-նոյեմբեր ամսիներին համընկնում է Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի սահմանադրականության դատական վարույթի ընթացքի հետ, որոնց ամսաթվերը համընկնում են նշված ժամանակահատվածի հետ:

Դիտարկումը ցույց է տվել, որ, նախնական գնահատմամբ, դատական պրակտիկան զարգանում է դրական ուղղությամբ: Զգալիորեն նվազել է դատարան ներկայացվող և ներկայացված դատական գործերի քանակը. մեկ ամսվա կտրվածքով դատարան ներկայացվող դատական գործերի քանակը վերադարձել է այն մակարդակին, որը գոյություն ուներ 2010 թվականի հունիս ամսին` մինչև զրպարտության և վիրավորանքի համար պատասխանատվություն սահմանող նորմերի ապաքրեականացումը: 2012 թվականի մարտի 1-ի դրությամբ, դատարան ներկայացվող նոր գործեր չեն եղել: Կայուն դատական պրակտիկա է դարձել դատարանների կողմնից փոխհատուցման գումարների չափերի զգալի կրճատումը: Անցյալում է մնացել դատարանների կողմից յոթանիշ դրամական փախհատուցման չափերի սահմանումը: Ավելի հաճախակի են դառնում դեպքերը, երբ հայցվորները դրամական փոխհատուցում չեն պահանջում: Մեծանում է այն դատական գործերի քանակը, որոնցում խնդրի լուծումը կողմերը տեսնում են ավելի շատ լրագրողական էթիկայի, քան օրենքի դաշտում:

Սակայն, ուսումնասիրության հեղինականերն այնուհանդերձ արձանագրում են, որ վերջնական եզրահանգում հնարավոր կլինի կատարել միայն առայժմ ընթացքի մեջ գտնվող դատական գործերի ավարտից հետո:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում