Monday, 22 06 2026
Գերմանացի թավջութակահարուհի Կոսիմա Ռեգինա Ֆեդերլեն՝ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր
Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը
Հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ
Նոր Խարբերդ թաղամասը նոր մանկապարտեզ կունենա
Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով
Շարունակվում են Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները
23:30
Կործանարար տորնադոներ ԱՄՆ-ում․ կան զոհեր և ավերածություններ
Սևանա լճի մակարդակը հունիսի 15-21-ը բարձրացել է 3 սմ-ով
23:10
Սիրիան հրաժարվում է ռազմական միջամտությունից. Թրամփի ակնկալիքները չեն իրականանում
Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Մոսկվան մեծ ջանքեր է գործադրում Ղրիմում վառելիքի խնդիրը լուծելու ուղղությամբ
Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը
22:30
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել․ Պակիստանի վարչապետ
«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
22:10
Իրանի պատերազմի ազդեցությունը՝ էլեկտրամոբիլների շուկան թափ է հավաքում
Նոր իրականություն է Թուրքիայի համար. տարածաշրջանի ռազմական առաջատարը նա չէ, այլ Իսրայելը
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
Իրանը վերափոխվում է թեոկրատականից միլիտարիստական-ոստիկանական պետության
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ
Իրանա-ամերիկյան «էական առաջընթացը» և Իրանի միջուկային ծրագրի «ականը»
Լիբանանի նախագահն ամերիկացի և կատարցի պաշտոնյաների հետ քննարկել է Իսրայելի հետ հրադադարի վերաբերյալ հարցեր
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ՝ ընտրական գործընթացի շրջանակում ազատազրկված անձանց իրավունքների ապահովման նպատակով
20:30
Իրանի ԱԳ փոխնախարարը կգլխավորի փորձագիտական ​​​​խումբն ԱՄՆ-ի հետ բանակցություններում. ISNA
Ավշար բնակավայրի Հ. Շիրազի փողոցում գտնվող հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
20:10
Թրամփը և Ռուբիոն շնորհավորել են դե լա Էսպրիելյային Կոլումբիայում նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Հաշմանդամները պետք է ներգրավված լինեն ԱԺ-ում

«Հաշմանդամները պետք է ներգրավված լինեն ընտրացուցակներում, և իրենց խնդիրների մասին ԱԺ-ում պետք է բարձրաձայնեն հենց իրենք, քանի որ ավելի լավ կարող են ներկայացնել իրենց առջև ծառացած խնդիրները, և դրանք ավելի տեսանելի կլինեն»,- այս մասին լրագրողների հետ հանդիպմանը ասաց «Հարմոնիա» ՀԿ-ի նախագահ Ալբերտ Աբգարյանը:

Նրա խոսքերով՝ եվրոպական մի շարք երկրների խորհրդարաններում կան հաշմանդամ պատգամավորներ, և դա շատ գովելի է։

Քննարկվող հարցին անդրադարձավ «Փարոս» ՀԿ-ի նախագահ Սուրեն Օհանյանը՝ նշելով. «Սկսած 2003 թվականից՝ մենք զբաղվում ենք հաշմանդամ անձանց ընտրական իրավունքով, սակայն սա չի նշանակում, թե հաշմանդամների բոլոր խնդիրները լուծված են, և մնում է միայն ընտրական իրավունքը:

Փորձը ցույց տվեց, որ սա հաշմանդամ անձանց համար ամենակարևոր իրավունքներից մեկն է, որը պետք է պաշտպանված լինի: Այս գործով զբաղվող ՀԿ-ները նկատեցին, որ այս դաշտը բաց է, և սկսեցին զբաղվել խնդրով: Արդյունքում պարզվեց, որ մեր երկիրը հաշմանդամների մասնակցության առումով պատրաստ չէ ընտրության»:

Նրա խոսքերով՝ 2003 թվականին տեղամասերի 87 տոկոսը հաշմանդամների համար անմատչելի էր: 2007-2008 թթ. վիճակը փոխվել է ընդամենը 2 տոկոսով, որը կատարվել է ՀԿ-ների դրամաշնորհների միջոցով՝ առանց պետական միջամտության. «Այստեղ արդեն խախտվում է հավասարության սկզբունքը»:

Ալբերտ Աբգարյանը փաստեց, որ այսօր արդեն ունենք շատ կաղապարներ, և հաշմանդամները ունեն ինքնուրույն ընտրելու իրավունք. «2007 թվականին «Փարոս» ՀԿ-ի հետ միասին նախաձեռնեցինք ստվարաթղթե կաղապարների ներդրումը Հայաստանում: ԿԸՀ կողմից կայացվեց որոշում, որով հնարավորություն տրվեց տեսողության խնդիր ունեցող մարդկանց քվեարկել ինքնուրույն: Այն իրենից ներկայացնում է ստվարաթղթե կաղապար, որի մեջ դրվում է քվեաթերթիկը, և բրալյան սիտեմով մարդիկ քվեարկում են:

Մենք ուսումնասիրել ենք ընտրատեղամասերը: Ունենք 82 ընտրատեղամաս, որոնք պատրաստ են ընդունել հաշմանդամներին: Հայաստանում կա հաշմանդամություն ունեցող 172.356 մարդ, որից 164.368-ը ընտրող է, ինչը ընտրողների 5.8 տոկոսն է»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում