Երգչուհի Ռիհաննան Elle ամսագրում բացահայտում է, որ հասկանում է, թե որն է իր և իր նախկին զուգընկեր Քրիս Բրաունի վերամիավորմանը երկրպագուների բացասական արձագանքի պատճառը, բայց մտադիր չէ համաձայնել այդ կարծիքներին:
HLN-ը հաղորդում է, որ Ռիհաննան ասել է, որ ուղդղակի հարկավոր է հասկանալ, որ տարբեր մարդիկ տարբեր կերպ են մտածում: «Մարդիկ իրենց ժամանակը ծախսում են բլոգնեում և սոցիալական կայքերում ինչ-որ բաներ գրելով, բայց դա նորմալ է, քանի որ վաղը ես կրկին միևնույն մարդն եմ լինելու և անելու եմ այն, ինչ ուզում եմ»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ Բրաունը մեղավոր էր ճանաչվել Ռիհաննայի նկատմամբ բռնություն գործադրելու համար: Ռիհաննան ամսագրին տված հարցազրույցում նաև ասել է, որ կատարյալ տղամարդն իր համար նա է, ով կարողանում է իրեն հանել հավասարակշռությունից:







































