Ինչպես տեղեկացնում է aze.az լրատվական կայքը՝ հղում անելով վաշինգտոնյան դիվանագիտական աղբյուրներին, Ադրբեջանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Մեթյու Բրայզան իր պարտականությունների իրականացման համար Բաքու կժամանի հաջորդ ամսվա առաջին օրերին: Նախապես հայտարարվում էր, որ նա Ադրբեջան կգա հունվար ամսին: Հիշեցնենք,որ Բրայզան դեսպան է նշանակվել անցած տարի՝ չնայած ԱՄՆ Կոնգրոսի և հայ համայնքի ընդդիմությանը: