Այսօր Մաշտոցի պուրակում ժամը 20:00-21:00 ջութակահարուհի Անի Բատիկյանը կնվագի Բախ՝ «Պրելյուդ Մի Մաժոր Պարտիտից», Գլյուկ՝ «Մեղեդի», Կոմիտաս՝ «Ծիրանի ծառ» և «Կռունկ», Մոնթի՝ «Չարդաշ»:
Ջութակահարուհի Անի Բատիկյանը, որպես մենակատար, հանդես է եկել Եվրոպայի մի շարք երկրներում և Կանադայում: Բազմաթիվ մրցույթների դափնեկիր է: Նա 15 տարեկանում ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիան, իսկ 20 տարեկանում գերազանց ավարտել Ասպիրանտուրան: Լոնդոնի և Շոտլանդիայի Թագավորական երաժշտական ակակդեմյաները նույնպես ավարտել է գերազանցությամբ և կոչումներով:
2010 թվականին սովորել է աշխարհահռչակ ջութակահար Սալվատորե Ակարդոյի դասարանում` Իտալիայի Կրեմոնա քաղաքում: Այժմ Անին դասախոսում է Շոտլանդիայի Թագավորական ակադեմյայում:









































