Մալիի հյուսիսում Ալժիրի յոթ դիվանագետ է առևանգվել: Այս մասին հայտնում է ալժիրյան լրատվական գործակալությունը:
Անհայտ անձինք գերի են վերցրել Ալժիրի դեսպանին և ևս վեց դիվանագետների՝ երկրի հյուսիսում գտնվող Գաո քաղաքում: Այս մասին հաղորդում է BBC-ն: Նշենք, որ քաղաքը մի քանի օր առաջ գրավել են ապստամբ տուարեգները:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ զինված իսլամիստները գրավել են Գաոյում Ալժիրի դեսպանատունը և բռնի կերպով այնտեղ են պահում դիվանագետներին:
Հայտնի է, որ դեսպանատունը գրաված ծայրահեղականները շենքի վրա բարձրացրել են սալաֆիտների սև նշանը:
Հիշեցնենք, որ Մալիում ռազմական հեղաշրջում է տեղի ունեցել: Դրանից օգտվել են երկրի հյուսիսում բնակվող տուարեգների ցեղերը և ապստամբություն են սկսել: Նրանք պայքարում են անկախություն ձեռք բերելու համար:










































