Այսօր ՀՀ Վարչական դատարանում վիճարկվել է թիվ 37 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշումը` առողջապահության նախկին փոխնախարար Թաթուլ Հակոբյանին այդ ընտրատարածքում որպես պատգամավորության թեկնածու գրանցելու մասին:
Ապրիլի 6-ին դատարանը կհայտնի վերջնական որոշում, որից հետո պարզ կլինի` թիվ 37-ում գրանցվելու իրավունք կունենա՞ Թաթուլ Հակոբյանը որպես պատգամավորության թեկնածու գրանցվել, թե՞ ոչ:
Հիշեցնենք, որ նույն ընտրատարածքում առաջադրված Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը հայցադիմում էր ներկայացրել` նշելով, որ Թաթուլ Հակոբյանը վերջին 5 տարում Հայաստանում չի բնակվել:
Ի դեպ, Սիսիանում լուրեր են շրջանառվում, որ Սամվել Հարությունյանը, որը եղել է ՀԱԿ անդամ, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի «դուդուկի տակ» է պարում:
Հիշեցնենք նաև, որ թիվ 37 ընտրատարածքում իրենց թեկնածությունն են առաջադրել մարզպետ Սուրիկ Խաչատրյանի թեկնածուն` ՀՀԿ-ական Հայկ Գրիգորյանը, անկուսակցականներ Մալիկ Թելունցը, Թաթուլ Հակոբյանը, Արտակ Սիսակյանը, Վարազդատ Վարդազարյանը և Սամվել Հարությունյանը. անկուսակցական Արտակ Սիսակյանը օրերս ինքնաբացարկ էր հայտնել:










































