ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը 2012թ. ապրիլի 3-ին մեկնել է Ղազախստանի Հանրապետության մայրաքաղաք Ասատանա`մասնակցելու ԱՊՀ պետությունների զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի կոմիտեի հերթական նիստին:
ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են,որ ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի կոմիտեն խորհրդատվական գործառույթներով կոլեգիալ մարմին է, որի անդամներ են ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի գլխավոր/միացյալ շտաբերի պետերը:









































