«Հրապարակ»-ը գրում է, որ Արարատի մարզի Մասիս քաղաքից ստացած ահազանգի համաձայն, Հանրապետական կուսակցությունն այս օրերին ցուցակագրում է իր պոտենցիալ ընտրողներին` յուրաքանչյուրին խոստանալով 10 հազար դրամ:
«Ընտրակաշառքը խոստանում են ՀՀԿ շտաբի աշխատակիցները: Ընդ որում` նրանք ՀՀԿ-ի համար բերած յուրաքանչյուր ձայնի դիմաց ստանում են 2 հազարական դրամ:
Մեզ դիմած քաղաքացին պատմել է, որ ՀՀԿ շտաբում խիստ վերահսկողություն է. շտաբի աշխատակիցները պատասխանատու են, որ 10 հազարը վերցրած քաղաքացին անպայման ձայն տա ՀՀԿ-ին: Քաղաքի հանրապետական պաշտոնյաներին` դպրոցի տնօրեն, համատիրության ղեկավար և այլն, զգուշացրել են, որ եթե ՀՀԿ-ն չհաղթի, իրենք հրաժարականի դիմումներ են գրելու»: