ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով ապրիլի 3-4-ը պաշտոնական այցով Հայաստան կայցելի Կիպրոսի Հանրապետության ԱԳ նախարար Էրատո Կոզակու-Մարկուլիսը:Այս մասին «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են ԱԳՆ մամլո գրասենյակից:
Այցի ընթացքում Կիպրոսի ԱԳ նախարարին կընդունեն Նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն, վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Տեղի կունենան Հայաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարների բանակցություններն և համատեղ մամլո ասուլիսը:
Էրատո Կոզակու-Մարկուլիսը կայցելի նաև Ծիծեռնակաբերդ, ուր ծաղկեպսակ կդնի Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին:









































