ՀՀ ԿԸՀ մամլո ծառայությունից «Առաջին լրատվական»-ը տեղեկանում է, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի վարչական շենքում այսօր` ժամը 17:00-ին, կգումարվի հանձնաժողովի արտահերթ նիստ:
Օրակարգում ներառված է կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին հանրային ռադիոյից և հանրային հեռուստատեսությունից անվճար, վճարովի եթերաժամ տրամադրելու կարգը և ժամանակացույցը սահմանելու, ինչպես նաև հինգ քառակուսի մետրը գերազանցող արտաքին գովազդայյին վահանակներում քարոզչական պաստառներ փակցնելու իրավունքը համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունների միջև բաշխելու մասին հարցը:







































