Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին այսօր հայտնել է, որ Թուլուզում և երկրի մի քանի այլ քաղաքներում ոստիկանության կողմից իրականացված գործողությունների արդյունքում ձերբակալվել են 19 ծայրահեղական իսլամիստներ, ինչպես նաև բռնագրավվել է որոշ քանակությամբ զենք և զինամթերք:
Երկրի ոստիկանությունն այս գործողություններն իրականացրել է այն բանից հետո, երբ Մուհամմեդ Մերայի կողմից Թուլուզում սպանվեց յոթ մարդ:
Հիշեցնենք, որ Մերան թաղվել է Թուլուզի արվարձաններից մեկում։ Ինչպես հայտնում են Ֆրանսիայի իշխանությունները, մահվանից առաջ Մերան խոստովանել է ոչ միայն իր կատարած սպանությունների, այլև «Ալ-Կաիդա»-ի հետ իր կապի մասին։









































