Saturday, 06 06 2026
18:30
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով
Վարժական հավաքից խուսափելը պատժվում է 1-3 տարի ժամկետով ազատազրկմամբ. դատախազություն
Լիբանանի նախագահը հայտարարել է, որ Իսրայելի հարվածները խաթարում են հրադադարի ջանքերը
«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն Արտաշատի 100-ից ավելի ընտրողի 100.000-500.000 ՀՀ դրամ ընտրակաշառք է տվել․ ՔԿ
17:50
ԱՄՆ-ն և Իրանը Պարսից ծոցում կրկին փոխանակվել են հարվածներով
Նոր թվային լուծում` տրանսպորտային համակարգում
17:30
Հռոմի Պապ Լևոն XIV-ը սկսել է իր առաջին առաքելական ճանապարհորդությունը դեպի Իսպանիա
17:20
Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համար
Ռուս միլիարդատերերի ընդհանուր կարողությունը աճել է 22 մլրդով
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:50
Վեց երկիր վտանգի տակ է «Դատաստանի օրվա սառցադաշտի» հալման պատճառով. Daily Express
​«Գող Բջե»-ն հրահանգել է «Տեցիկ»-ին պատժել «Գոջո»-ին. քրեական հեղինակությունները ձերբակալվել են
16:30
Գերմանիայում աղքատության մակարդակը հասել է 16,1%-ի
Նվերներ՝ 18 տարեկանը լրացած ընտրողների համար
16:10
Միջաստղային գիսաստղում «այլմոլորակային ազդանշաններ» չեն հայտնաբերվել
Քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են 100-ից ավելի ընտրակաշառք տալու և ստանալու դեպքեր
15:50
Մերիլին Մոնրոյի իրերը վաճառվել են ավելի քան 2,5 մլն դոլարով
Այսօր մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է. ԿԳՄՍ նախարարը ծաղիկներ է խոնարհել նրա շիրիմին
15:30
Աճուրդում կներկայացվեն կայսերական ընտանիքի եզակի զարդեր
Որոշ ողորմելիներ մնացել են դիփֆեյքի և լռության օրվա խախտման հույսին. Վահագն Ալեքսանյան
15:10
«Աշխարհի վերջի» սառցադաշտի հալոցքը կարող է վտանգել 6 երկիր
ԵԱՏՄ-ում Հայաստանը քաղաքակրթական «դիսոնասն» է ստեղծում
14:50
Նեպալցի լեռնագնացը Էվերեստ լեռան վրա վեց օր անհետ կորելուց հետո ողջ է մնացել
Հակակոռուպցիոն կոմիտեն զգոնության կոչ է անում և հորդորում մերժել ընտրակաշառքի արատավոր երևույթը
Փրկե՛ք Լիբանանը Ձեր իրական թշնամուց, պարո՛ն նախագահ. Արաղչի
Որքան է Հայաստանում ընտրողների թիվը
14:10
Նավթի գները նվազել են – 05/06/26
Տեղեկություններ կան, որ հանձնարարվել է արգելել միայն ընտրելու համար ՀՀ եկած և ՌԴ կրկին վերադարձող զորակոչային տարիքի տղամարդկանց ելքը
Տանգոն երկուսով են պարում․ Պեսկովը՝ ռուս-ամերիկյան հարաբերությունների մասին
«Ես նախագահ գուզեմ, ընկեր Նախշքարյան ջան»․ ՀԿԿ հերթական բացահայտումը

Հիմա` Կարեն Կարապետյանին մանդատ, վարչապետի պաշտոնն էլ` նախագահականի՞ց հետո

Խորհրդարանական ընտրություններում մի թեկնածուի բախտը բերում է թույլ մրցակիցներ ունենալու պատճառով, մյուսինը չի բերում փողատեր ու քաղաքական լուրջ թիմատեր թեկնածուների հետ մրցելիս: ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանի բախտն այդ հարցում կարծես թե բերել է: ՀՀԿ-ի աջակցությամբ մեծամասնական ընտրակարգով նա պայքարելու է պատգամավորական մանդատի համար թիվ 32 ընտրատարածքում: Այստեղ նրա մրցակիցներն են լինելու ՀԱԿ-ից Նաիրի Արոյանը, անկուսակցականներ Արտակ Միրզոյանը, Անուշավան Նիկողոսյանը, Էդուարդ Չատինյանը, Օֆելյա Վահանյանը: Երևի թե անզեն աչքով էլ նկատելի է, որ բացի Կարեն Կարապետյանից մյուս բոլոր թեկնածուների անունները լայն հանրությանն այնքան էլ հայտնի չեն: Սա հայկական իրականության մեջ նշանակում է, որ այդ անձինք կամ քիչ փող ունեն` քաղաքական, հասարակական լայն դաշտ մտնելու համար կամ այնքան էլ հասարակական ակտիվ գործունեությամբ չեն զբաղվել, որ դա ֆինանսական անկարողության մասը «փակեր»:

Իհարկե շատ փող ունենալը որոշ դեպքերում նաև հակառակ` բացասական ազդեցություն է ունենում հենց փողատիրոջ համար, բայց հիմա տեսնենք, թե դա ինչ դեր ու նշանակություն է ունեցել կոնկրետ Կարեն Կարապետյանի դեպքում` իշխանության վերնախավում աթոռ ունենալու գործում: Այսպես, եթե կա փող, ապա ինչ հասարակական ակտիվ գործունեության մասին է խոսքը. և երևի այդ տրամաբանության շրջանակներում է Կարապետյանը միշտ աշխատել է իր իշխանական դիրքերը չխարխլելու համար զգուշավոր լինել. դա օգնել է միշտ լինել իշխանության վերնախավի կողքին, բայց` աննկատ: Բայց ով էր Կարենը «մինչև հեղափոխությունը» և ինչպես Տաշիրից հասավ նախագահական:

Քանի որ մանկության տարիները բոլորի մոտ գրեթե նույն ձևով են անցնում և լայն հանրության աչքից հեռու, ուստի այն շրջանցելով միանգամից սկսենք Կարապետյանի ուսանողական տարիներից: Ավարտելով Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը նա որոշում է «պոլիտ» արմատով մեկ այլ բարձրագույն ուսումնական հաստատություն էլ ավարտել: Եվ քանի Հայաստանում պոլիտեխնիկից բացի այդ չափանիշով ուրիշ բան չկար, գնում է Ռուսաստան և ընդունվում Դոնի Ռոստովի բարձրագույն քաղաքական դպրոցը, որն ավարտում է գերազանցությամբ: Դեռ այն ժամանակ նման ուսումնական հաստատություն ընդունվելը խոսում է Կարեն Կարապետյանի` քաղաքական լուրջ հեռանկարներ ու հավակնություններ ունենալու մասին /եթե իհարկե նրան ուղղորդողը ավագ եղբայրը` Կալուգայի Սամոն չի եղել/ : Բայց չմոռանանք, որ դա դեռ խորհրդային տարիներն էին, և այդ ընթացքում Կ. Կարապետյանը դեռ Տաշիրում ինքնակայացման քայլեր էր անում. Կալինինոյի դպրոցներից մեկում ուսուցիչ էր, ՀԼԿԵՄ Տաշիրի շրջանային կոմիտեի գյուղբաժնի վարիչ, այնուհետև քարտուղար, հրահանգիչ: Իսկ երբ խորհրդային կարգերը տապալվեցին, դա ամենևին էլ չընկճեց Կարապետյանին: Ավելին, նույնիսկ ավելի սահուն ճանապարհ բացեց ռուսաստանյան բիզնես աշխարհ:

Այստեղ նա արդեն գործ ուներ. դարձավ Դոնի Ռոստովի «ՍԻԿ» արտադրաառևտրային ձեռնարկության գլխավոր տնօրենը, հետո վերադարձավ ծննդավայր և ստանձնեց Տաշիրի գործարաններից մեկի (ամանեղենի) տնօրենի պաշտոնը ու դարձավ նույն հիմնարկի` ԲԲԸ-ի խորհրդի նախագահը: Երբ երկիրը խառը քաղաքական իրավիճակներից մի քիչ «շողուլի» եկավ` արցախյան պատերազմի հարցում զինադադար կնքվեց, Կարեն Կարապետյանը որոշեց զբաղվել նաև օրենսդրական գործունեությամբ և 1995-ին պատգամավորական մանդատը ձեռք բերեց իր «բրոնյա արած» տեղի` Կալինինոյի միջոցով: Նա իր պատգամավորական գործունեությունը իրականացրեց այնպես, որ հայ գործարարին օգտավետ լինի, բայց եթե դա իշխանության սրտով չէր` չլինի: Համենայնդեպս, իշխանության համար տհաճ ելույթներ` թե ինչու չեն լուծում ժողովրդի այս կամ այն սոցիալական, տնտեսական կամ ազգօուտ խնդիրը, չեն լսել, լրագրողների հետ հարցազրույցային շփումը հասցված է եղել նվազագույնի: Բայց այսպիսի զգուշավորությունը դեռ բավարար պայման չէր միշտ ջրի երեսին մնալու համար: Կարևոր օգնությունը Հայաստանի մեծ եղբայր երկրից` Ռուսաստանից էր գալու` Կարենի մեծ եղբայր Սամվել Կարապետյանից (ՌԴ-ում` Կալուգայի սամո, Հայաստանում` Տաշիրի Սամո): Ըստ ռուսաստանյան «Ֆինանս» ամսագրի 2011-ի մայիսին հրապարակած տվյալների, Սամվել Կարապետյանը լրացրել է Ռուսաստանի միլիարդատեր գործարար ընտանիքների հիսնյակը, որոնցից երեքն են հայ: Նրանցից 8-րդ հորիզոնականը զբաղեցրել է «Ռոսգոսստրախ» ապահովագրական ընկերության հիմնական բաժնետերեր Դանիիլ և Սերգեյ Խաչատուրովները` 2.2 միլիարդ ընդհանուր կապիտալով:

Նրանց 2 հորիզոնականով զիջել է «Ռեսո գարանտիա» ապահովագրական ընկերության հիմնական բաժնետերեր Սերգեյ և Նիկոլայ Սարկիսովները. նրանց ընդհանուր կարողությունը 2 միլիարդ է: Իսկ «Տաշիր» խմբի սեփականատեր Սամվել կարապետյանը իր ազգական Վասպուրակ Պողոսյանի հետ զբաղեցրել է 14-րդ հորիզոնականը` 1,28 միլիարդ կապիտալով: Այժմ այս թվերն ինչ փոփոխություններ են կրել` չգիտենք, բայց մի բան պարզ է, որ ապահովագրական շուկան և սնանկ ընկերություններ ձեռք բերելու գործը չափազանց հաջողակ է դարձրել այս գործարարներին:

Վերջերս էլ ռուսական լրատվամիջոցները, հղում անելով իտալական «Il Sole 24 Ore» պարբերականին` տեղեկություններ էին հայտնել, թե հայտնի հայ գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր» ընկերությունների խումբը մտադիր է 500 միլիոն եվրոյով գնել աշխարհահռչակ իտալական «Roberto Cavalli» նորաձևության տունը: Դրա ղեկավարը չէր ժխտել լուրը, սակայն ճշտել էր, որ դրա միայն մի մասի վաճառքի մասին կարող է խոսք լինել: Սակայն սա Սամվել Կարապետյանի ամբողջ ունեցվածքը չէ. նա լուրջ գործնական կապերի մեջ էր նաև Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովի հետ, ով իր հերթին լուրջ կշիռ ուներ նաև ռուսաստանյան քրեական աշխարհում: Ահա այս և բնականաբար լուրջ փողերի ֆոնի վրա շատ ավելի հեշտ էր Կարեն Կարապետյանի համար` իշխանական աթոռ ունենալ Հայաստանում: Փող կար, ամեն ինչ կար, ում պետք էր, ոնց ու որ պահին պետք էր` «նայվում էր», նրանք էլ Կարապետյանների խաթրից դուրս չէին գալիս: Համ վերջիններիս համար էլ լավ լինում, համ էլ այդ փողից «տաքացողների»:

Ու տարբեր տրամաչափի չինովնիկներ Կարեն Կարապետյանի ասելիքն ասում էին նրա փոխարեն, և վերջինս քաղաքական բարձրագույն դպրոցի կանոնները սերտած` մնում էր ստվերում, բայց շեֆերի կողքին: 2007-ին կրկին պատգամավոր դառնալուց մեկ տարի անց` 2008թ. սեպտեմբերի 30-ին Նա նշանակվեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար: Սակայն այստեղ նա հայտնվեց ավելի անկարող վիճակում. նրան նույնիսկ քաղաքական դպրոցի գիտելիքներն ու մեծ եղբոր փողերը չօգնեցին, քանի որ այստեղ նա բախվեց հայկական իրականության ու ռեալ քաղաքականության հետ. Կարապետյանի` աշխատակազմի ղեկավարի պաշտոնը դարձավ ձևական մի բան, քանի նրա իրավասության ներքո գտնվող հարցերը որոշողը դարձավ Սերժ Սարգսյանի փեսան` Միքայել Մինասյանը: Այդ և մի շարք այլ միջադեպեր սեպ խրեցին Կարապետյանների և իշխանության որոշ ներկայացուցիչների միջև: և այդ իրավիճակից դուրս գալու համար, Կարեն կարապետյանը հրաժարականի դիմում գրեց և նեղացած հրաժեշտ տվեց այդ պաշտոնին: Փոխարենը Ս. Կարապետյանն ակնկալում էր, որ եղբորը կտան Հայաստանի վարչապետի պաշտոնը, բայց չտվեցին:

Դրա պատասխանն էլ տրվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի ռուսաստանաբնակ հայ գործարարների մասնակցությամբ ավանդական մոսկովյան ճաշկերույթի ժամանակ, որը տեղի ունեցավ անցյալ տարվա դեկտեմբերի 21-ին: Մոսկվահայությունը ավելի քիչ գումար խոստացավ և տրամադրեց այդ հիմնադրամին: Սովորաբար ճաշկերույթների ամենախոշոր նվիրատուներից մեկը Սամվել Կարապետյանը, եթե 2008-ին 15 միլիոն դոլարի խոստում էր տվել, ապա անցյալ տարի ռուստատանաբնակ հայ գործարարներն ընդամենը 10 մլն դոլարի խոստում էին տվել, և ոմանք էլ չէին մասնակցել այդ ճաշկերույթին: Բայց դա ամենը չէ. 2010-ին Կ. Կարապետյանի որդին հայտնվեց Այգեստանում տեղի ունեցած ռազբորկայի մեջ, որին մասնակցել էին մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների զավակներ։

Զինված «ռազբորկան» տեղի էր ունեցել նախկին ոստիկան, ժամանակին Խորհրդային շրջանի և ապա նաև Արաբկիրի քրեական հետախուզության բաժնի պետ, ոստիկանությունում բարձր պաշտոններ զբաղեցրած այգեստանցի Սիմոն Աղազարյանի որդու` զինծառայող Աշոտի և Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի փոքր որդու` Նարեկի միջև: Վերջինս ծեծկռտուքի ժամանակ ռետինե մահակներից ստացած վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց։ Այդ ժամանակ Կ. Կարապետյանը ոտքի էր հանել և ՀՀ ոստիկանությանը, և հանրապետության թաղային հեղինակություններին: Արդյունքում ոստիկանության Կենտրոնի բաժնում քրգործ էր հարուցվել խուլիգանության փաստով, հետո տեղափոխվել էր ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության վարույթ, քանի որ Աշոտը զինծառայող էր: Միջադեպը հարթել էր Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը։

Հ.Գ . Հիմա, երբ Լուժկովի կլանը թուլացել է, հայաստանյան իշխանություններին էլ ձեռնտու չէ այս պահին ռուսական ուժերի հաստատվելը կարևոր պաշտոններում, հասկանալի էր վարչապետ նշանակելու հարցում Կարապետյաններին մերժելու շարժառիթը: Բայց հաշվի առնելով, որ ՀՀԿ-ն թիվ 32 ընտրատարածքում կրկին սատարելու է Կարեն Կարապետյանին, դա նշանակում է, որ իշխանությունը նրա ֆինանսական հնարավորությունները կօգտագործի այս ընտրությունների ժամանակ, և երբ հաղթանակն ապահովված լինի նաև նախագահական ընտրությունների ժամանակ, գուցե Սերժ Սարգսյանը Կարապետյանին տա վարչապետի` խոստացված պաշտոնը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում