Friday, 05 06 2026
Արման Սահակյանը 2 ամսով կալանավորվեց. Հակակոռուպցիոն կոմիտե
Տիրան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել
Երևանում 2018–ից 2026 թթ․ կատարված աշխատանքները․ Փաշինյանի ու Ավինյանի հանդիպումը
Արմեն Աշոտյանին, Գագիկ Խաչատրյանին և որդուն ձերբակալել են
«Միասին կարող ենք սաղի մաման․․․»․ «Հայաստան» դաշինքի թեկնածուն ընտրակաշառք է տվել․ ՀԿԿ
Լավրովը հայտնել է, որ Վրաստանի ղեկավարությունը գիտակցում է ԵՄ անդամակցության բացասական հետևանքները
Հախուռն՝ ինչպես գետը ելման
09:50
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել  Մոսկվայի դեմ պատժամիջոցների և Կիևին օգնության մասին օրինագծին
Փաստերն ընդդեմ պոպուլիզմի. ի՞նչ դեր ունի գերփոքր բիզնեսը Հայաստանի տնտեսությունում
Այսօր մեզ փորձում են նախապատրաստել մի պատերազմի, որը անցյալում է
Դատարան է ուղարկվել ընտրական հանցագործությունների վերաբերյալ 13 քրեական վարույթ՝ 40 անձի վերաբերյալ
Սպասվում է կարճատև անձրև
Նոր իրավիճակ Հրվ․ Կովկասում․ ԵՄ-ն և Ադրբեջանը վերակենդանացնում են ռազմավարական գործընկերությունը
Տեղի է ունեցել հեռավար հանդիպում Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ
Քաղաքացու ազատ կամարտահայտության վրա ազդող ցանկացած գործողություն պետք է հանդիպի արագ արձագանքի․ Արփինե Սարգսյանն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
08:30
Զելենսկին բաց նամակ է հղել Պուտինին՝ առաջարկելով դեմ առ դեմ հանդիպում անցկացնել
Հունիսի 5-ը Շրջակա միջավայրի համաշխարհային օրն է․ Հայաստանում նշվում է նաև Բնապահպանի օրը
08:10
Նավթի գները նվազել են – 04/06/26
Ռուսաստանը Ադրբեջանին առաջարկում է «պատմական միասնական հայեցակարգ» մշակել․ դա կարող է արվել միայն Հայաստանի պատմա-քաղաքակրթական ինքնության հաշվին
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Թմրամիջոցի նմանվող զանգված՝ «Վանաձոր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից. նա ձերբակալվել է
Քաջարան-Ագարակ հատվածում ակտիվ շինարարություն է ընթանում
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
ՄԱԿ-ի հարթակում ներկայացվել են Հայաստանի քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի բարեփոխումները
Մաստարայի հանրային սննդի օբյեկտի կասեցումը վերացվել է
ՇՄ նախարարն ու GIZ ներկայացուցիչները քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու համագործակցության հեռանկարները
Շենգավիթի համայնքային ոստիկանները շորթման և մեքենաներից գողության դեպքեր են բացահայտել
ՊԵԿ-մասնավոր հատված երկխոսություն. քննարկվել են կառուցապատման ոլորտի մարտահրավերներն ու նախաձեռնությունները

1902թ. այս օրը վախճանվեց կոմպոզիտոր, խմբավար Քրիստափոր Կարա-Մուրզան. (պատմություն)

1902թ. այս օրը Թիֆլիսում վախճանվեց հայ կոմպոզիտոր, խմբավար, երաժշտական հասարակական գործիչ, բանահավաք Քրիստափոր (Խաչատուր) Կարա-Մուրզան:

Ծնվել է 1853թ. փետրվարի 18-ին Կարասուբազարում (Ուկրաինայի Բելոգորսկ քաղաք):

Նա հայ երաժշտության մեջ ներդրել է բազմաձայնությունը, ստեղծել խմբերգեր, որոնք մեծապես նպաստել են ազգային երաժշտական լեզվի մշակմանը և կոմպոզիտորական դպրոցի հիմնադրմանը: Խմբերգերն ու ժողովրդական պարերը միավորելով` ստեղծել է ժողովրդական երգի-պարի այժմյան անսամբլի նախատիպը:

Կարա-Մուրզայի երգչախմբերում մասնագիտացել և նշանավոր երգիչներ են դարձել Ներսես Շահլամյանը, Բեգլար Ամիրջանյանը և ուրիշներ: Կարա-Մուրզան գրել է երգեր հայ բանաստեղծների խոսքերով, թատերական երաժշտություն, գործիքային պիեսներ, «Շուշան» (ըստ Ատրպետի) օպերան (անավարտ): Ստեղծել է նաև շուրջ 300 խմբերգեր՝ առանց նվագակցության, մշակել բազմաթիվ երգեր՝ «Ծիծեռնակ», «Դու զով խնդրես», «Անցար սարեր», «Այծյամ», «Ընկերը» և այլն:

Երգերը բազմաձայնելու համար կիրառել է ավանդական պարզագույն միջոցներ ու հնարքներ: Խմբերգերում միավորել է 2 կամ ավելի ժողովրդական երգեր. լավագույններից են «Ալագյազ» ու «Քեզի մեռնիմ», «Դե գնա, կիգամ» ու «Խորոտիկ», «Լեպհո, լե, լե» ու «Հոդալլո» և այլն: Կատարել է նաև աշուղական երգերի քառաձայն մշակումներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում