Նյու Յորք նահանգի Սթոնի Բրուքի համալսարանում հանել են քրիստոնեական և հրեական տոներին տրվող հանգստյան օրերը:
Պաշտոնապես հաղորդվում է, որ նման որոշում կայացվել է, որպեսզի համալսարանում ոչ մի կրոնի առավելություն չտրվի: Պրոռեկտորի տեղակալ Չարլզ Ռոբինսը հայտնել է, որ, օրինակ, մուսուլմանների կամ բուդդիստների կրոնական տոները համալսարանը երբեք չի ճանաչել:
Հրեա ուսանողներն այսուհետ դասերի կգնան հրեական Նոր տարուն, Յոմ կիպուրի և Պեսախի օրերին, իսկ քրիստոնյաները՝ Մեծ ուրբաթի օրը: Պարապմունքներ չեն լինի Ծննդյան տոներին, որը երաշխավորած է արհմիության հետ կնքված համաձայնագրով: Բացի այդ, պարապմունքներ այդ օրերին սովորաբար ընդհանրապես չեն լինում:
Ուսումնասիրվում էր նաև մի տարբերակ, որի համաձայն՝ քննությունները պետք է նշանակվեին շաբաթ և կիրակի օրերի, երբ ուսանողները մասնակցում են կրոնական ծիսակատարությունների: Սակայն այդ տարբերակը չընդունվեց: Ինչպես հաղորդում է CBS New York-ը, կրոնական տոներին նույնպես քննութուններ չեն նշանակվի:
Սթոնի Բրուք համալսարանը Նյու Յորքի պետական համալսարանի 4 կենտրոններից մեկն է:







































