Աֆղանստանում ռազամական բազայի վրա հարձակման հետևանքով մահացել է մեկ իտալացի զինվորական, հինգ զինվորականներ վիրավորվել են: Ինչպես մանրամասնում է Իտալիայի պաշտպանության նախարարությունը, հարձակման է ենթարկվել երկրի արևմուտքում` Գուլիստանում գտնվող ռազմական կայանը:
Անհայտ անձինք ականանետերից կրակ են բացել Աֆղանստանի անվտանգությանն աջակցող Միջազգային ուժերի զինվորականների վրա: Բոլոր վիրավորներն անհապաղ տարվել են ՆԱՏՕ-ի ռազմական հոսպիտալ:







































