ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած բանաձևը Սիրիայում մարդու իրավունքների վերաբերյալ տալիս է իրավիճակի միայն միակողմանի գնահատական, անտեսում է միջազգային հանրության ջանքերը ու հաշվի չի առնում Մոսկվայի շատ առաջարկներ: Այս մասին, Interfax գործակալության հաղորդմամբ, հայտարարել են ՌԴ արտգործնախարարությունից:
«Մարտի 23-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ԵՄ նախաձեռնությամբ ընդունեց Սիրիայի վերաբերյալ բանաձև: Փաստաթուղթը միակողմանի է գնահատում երկրում կատարվող իրադարձությունները, բռնություններ կատարելու մեջ մեղադրում է սիրական կառավարությանը ու ոչ մի պահանջ չի առաջադրում սիրիական ընդդիմության զինված խմբերին: Անտեսվում են ճգնաժամի հաղթահարմանն ուղղված միջազգային ջանքերը, որոնք ներկայում գործադրում է ՄԱԿ-ի ու Արաբական պետությունների լիգայի պատվիրակ Քոֆի Անանը»,- նշված է ՌԴ արտգործնախարարության կայքէջում հրապարակված հայտարարության մեջ:








































