«Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնությունը քաղաքացիական պայքարն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով կոչ է անում գալ հանրային համաձայնության: Այս մասին տեղեկացնում են «Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնության ակտիվիստները: Նրանք հորդորում են մասնակցել կազմակերպված ակցիաներին:
Մասնավորապես ակտիվիստները երեքշաբթի մեկնելու են Իջևան, Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: «Ով կարող է, խնդրում եմ միանալ մեզ ու համարել դա էլ բանակում էկոլոգիական մթնոլորտը բարելավելուն ուղղված միջոցառում: Համաձայն լինելու դեպքում խնդրում ենք կապվել մեզ հետ, որպեսզի կարողանանք կազմակերպել Իջևան գնալու հարցերը»,- գրված է «Մասնակցում ենք Արտակի գործով դատավարությանը կամ ուրիշ Հայաստան հնարավոր է» վերտառությամբ ֆեյսբուքյան էջին:
Նշենք, որ ակցիան տեղի կունենա մարտի 27-ին, Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի մոտ, որտեղ պետք է շարունակվի բանակում խաղաղ պայմաններում մահացած լեյտենանտ Արտակ Նազարյանի գործով դատավարությունը:







































