Եվրոպական պատժամիջոցների ընդլայնմանն ի պատասխան՝ Մինսկը հայտարարել է, որ ԵՄ երկրների դեսպանները, ովքեր վերջերս լքել են հանրապետությունը, կարող են այլևս չվերադառնալ Բելառուս։ Այս մասին հաղորդում է BBC-ն:
«Այսօրվա դրությամբ բելոռուսական կողմը չի տեսնում Բելառուսի տարածքում պատժամիջոցների ընդլայնման որոշման օգտին քվեարկած պետությունների հետ կանչված դեսպանների ներկայության անհրաժեշտությունը»,- ասվում է Բելառուսի ԱԳՆ մամլո քարտուղար Անդրեյ Սավինի հայտարարության մեջ:











































