Օրերս Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում մեկնարկել է շախմատի Եվրոպայի անհատական տղամարդկանց առաջնությունը: Այս մրցաշարում Հայաստանը ներկայացնում են տասնմեկ գրոսմայստրներ: Պլովդիվ են ժամանել 39 երկրներից շուրջ 350 շախմատիստներ:
Բուլղարիայի Հայոց Թեմի Առաջնորդական Տեղապահ Տ. Աբգար վարդապետ Հովակիմյանը Պլովդիվում հանդիպել է և իր օրհնությունը բերել հայ շախմատիստներին, մաղթելով հաջողություններ ու հաղթանակներ այս մրցաշարում: Հայր Սուրբը հյուրընկալվել է նաև Եվրոպայի շախմատի ֆեդերացիայի պրեզիդենտ Սիլվիո Դանաիլօվի կողմից, որը ջերմ հիշողություններ ու անմոռանալի տպավորություններ է փոխանակել իր Հայաստան կատարած այցելությունից:








































